Արևի աղջիկ Բիա – «Դու եկար»

Դու եկար,
Երբ արևագալ էր մեղմ,
Երբ օրս հոգնել էր անտեսք,
Երբ փոթորիկ էի, խե՜նթ,
Եվ միտքս հյուծվել էր անհետք։
Դու եկար
Հեզաբա՜ր, անխռով,
Դու եկար
Անաղմուկ և անխոս։
Եկա՜ր՝
Հանդարտվա՜ծ ու հանգիստ,
Եկար՝
Ինձ գտած՝ մինչև ինձ։
Եկա՜ր, որ շունչս լինես,
Որ սրտիս հևքը լինես,
Որ իմը հաստատ լինես,
Եվ “ի՛մը” անվերջ հիշվես։
Դու եկար
Անխռո՜վ և անտես,
Դու եկար
Անվրդո՜վ և անեղծ,
Եկա՜ր,
Անսպասելի՜ եկար,
Բայց և
Սպասելի, ինչպես՝ ես….eka

Ձեզ նույնպես կարող է դուր գալ