
Արևի աղջիկ Բիա – «Սերը այն միակն է…»
Սերը այն միակն է…
Երբ տալիս ու նվիրում ես, ոչ թե պակասում է, այլ կրկնապատկվում, եռապատիկվում, հազարապատիկ դառնում ու ետ վերադառնում քեզ…
Սեր տվեք աշխարհին, մարդկանց, երջանկություն է, երբ տալիս ես քո ունեցած լավագույնը, իսկ այն ավելի ու ավելի է մեծացնում ու լիացնում հոգիդ…
Ավելի վեհ զգացմունք քան սերն է, գոյություն չունի և երանի նրանց, ովքեր վաղուց են հասկացել , որ սիրուց ու սիրո մեջ է աշխարհում եղած և′ լավը, և′ վատը…
Հզոր ուժ է սերը` ֆանտաստիկ, ուժեղ և հենց դրա շնորհիվ է, որ կարողանում է մարդկանց հոգիները լիացնել։
Դժվար է, անչափ դժվար է հոգին լիացնելը, բայց սերը կարողանում է դա անել…
Եվ սիրով ապրած ամեն մի վայրկյան երանություն է, իսկ անսերության մեջ ժամանակն է անգամ անզոր ու տկար…