Արևի աղջիկ Բիա – «Ես նա եմ, ով կամ…»

Ես նա եմ, ում համար բացառվել են աշխարհում եղած բոլոր կրկնօրինակները…
Ես նա եմ, ում համար կռիվը սեփական ես-ի հետ ոչ թե սեփական ես-ը գերազանցելու ինքնանպատակ է, այլ սեփական ես-ը ավելի լավ ճանաչելու և հասկանալու գիտակցում, ձեռքբերում, արժեք…
Ես նա եմ, ում համար դավաճանությունը ես-ին` հավասարազոր է ինքնաոչնչացման…
Ես-ը վտանգավոր է դառնում, եթե այնտեղ չկա հոգի…
“Սեփական” ես-ից վեր կարող ես լինել մի դեպքում, երբ ինքդ ես կերտում ու հղկում ես-դ…
Ամենաբարդը “սեփական” ես-իդ կատարելագործումն է, ամենահեշտը` “սեփական” ես-ով հրապուրվելը…
Ամենաանտանելին “սեփական” ես-իցդ այն կողմ ոչինչ չտեսնելն է…
Ամենածիծաղելին` ես-դ գերագնահատելն է, որովհետև հենց այստեղ կանգ է առնում աճդ ու զարգացումդ…
Միակ ու իրական լինելու միակ բանաձևը “սեփական” ես-դ ճանաչելն է…
Ես նա եմ, ով կամ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ