Արևի աղջիկ Բիա – «Ծանր գործերը խելքով են անում»

Պատկերացրեք մի գետ, վարարած, ափերից դուրս եկած, որն իր ճանապարհին ամեն ինչ քշում, տանում է։
Հնարավո՞ր է այդ խելագար հոսքի մեջ մենակ, կամ խումբ֊խումբ անցնել ու հասնել մյուս ափ, իհարկե ոչ՝ վտանգը ամեն վայրկյան գետի մեջ խեղդվելու և կործանվելու՝ անհերքելի է։
Իսկ պատկերացրեք, որ ունեք մի փոքրիկ նավակ՝ թիերով, որտեղ մարդիկ համախմբված են հանուն մեկ նպատակի՝ հանուն փրկության։
Չեմ կարծում, որ այդ պահին որևէ մեկին կհետաքրքրի՝ ո՞վ ես դու, ո՞վ է կողքինդ, ի՞նչ ունի արված կամ չարված այս կյանքում, նավակում պետք են շատ մարդիկ, որ մի մասը թիավարեն, մյուսներն էլ՝ օգնեն ուղղությունն ու հավասարակշռությունը պահելուն, որքան հավասարակշռությունը համաչափ ու ճիշտ լինի, այնքան գետի հոսքին հեշտ կդիմակայի ու չի խորտակվի….
Մենք հիմա այդ նույն նավակի մեջ ենք բոլորս, եթե ուզում ենք փրկվել՝ չպիտի հանենք մարդկանց նավակից, չպիտի բաժանենք խմբերի, չպիտի մտերիմ ու անծանոթ, իմ ու քո ասենք, խելամիտ չէ, կխորտակվենք բոլորս… Ամեն մի վայրկյանն ու ամեն մի մարդ թանկ արժեն, որովհետև ժամանակը հետ չենք բերի, իսկ մարդիկ՝ ամեն մեկն իր անելիքը պիտի հստակ իմանա ու անի, անգամ եթե այս պահին այլ տարբերակներ կամ հնարավորություններ չկան, ժամանակը չի սպասում, եղածով պիտի ափ հասնենք…
Ծանր գործերը խելքով են անում….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ