
Արևի աղջիկ Բիա – «Եվ սովորաբար»
Եվ սովորաբար
Սովորական չէ
Ասելիքն այն ճիշտ,
Որ չասվելու չափ
Ցանկալի է այն,
Բայց և ասվում է
Ճշմարտախոսի
Համակ հմտությամբ
Եվ դադարում է
Լինել հմտություն
Հենց միայն արդեն
Այն բացի համար
Եվ այն պատճառով,
Որ համարվում է
Ճիշտ “անճշտություն”
Չասվելու չափ ճիշտ
Ասվելու չափ խոր…
Եվ սովորաբար
Հենց այդ ճշտությունն
Ինքն է հենց դառնում
Մի սովորական,
Կիսատվածություն՝
Լինելու չափ սին
Չասվելու չափ ճիշտ,
Բայց և ասվել է
Ճշտախոսության
Լուռ թելադրանքով
Եվ դադարել է
Լինել պետքություն՝
Հենց միայն արդեն
Այն բացի համար
Եվ այն պատճառով,
Որ համարվել է
Զուր “անճշտություն”…