Արևի աղջիկ Բիա – «Հոգնած են սերերը»

Հոգնած է քաղաքը…
Հոգնած են մայթերը,
Հոգնած են սերերը,
Հոգնած են դերերը…

Հոգնած եմ ես կարծես,
Հոգնած ես դու ինձ պես,
Հոգնած ենք բոլորից,
Բոլորից անտես։

Իսկ ու՞ր է անցյալը,
Եվ ուր մնացյալը,
Ո՞րտեղ ենք մենք հիմա
Փնտրում մեր դադարը։

Որտեղ եմ ես տեսնում,
Սրտիս զգացածը
Որտեղ ես դու հիշում,
Հոգուդ վերապրածը։

Հոգնած են սերերը,
Հոգնած են մտքերը,
Հոգնած են բառերը,
Հոգնած են հանգերը։

Հոգնած էլ ապրում ենք
Հոգնած վերապրում ենք,
Հոգնած այս ամենից
Նորից մտածում ենք։

Հոգնած ենք բոլորից,
Բոլորից անտես,
Հոգնած եմ ես կարծես,
Հոգնած ես դու ինձ պես։

Հոգնած է քաղաքը…
Հոգնած են մայթերը,
Հոգնած են դերերը,
Հոգնած են սերերը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ