Մնա՜…
Իմ օրվա մեջ,
Իմ հոգու մեջ,
Իմ երազում
Ու իմ գրկում,
Մնա՜…
Մնա ինձ հետ
Ժամանակի ու ժամերի
Խառնարանում,
Րոպեներում
Ու վայրկյանում,
Մնա՜…
Որ ես լինեմ աչքը հոգուդ,
Ափը ձեռքիդ,
Բառը տողիդ,
Միտքը սրտիդ…
Որ ելք լինեմ,
Վերելք լինեմ,
Մնա՜…
Մնա ինձ հետ
Իմ արյան մեջ,
Իմ անվան մեջ,
Զարկը եղիր սրտիս համար,
Եվ սիրտ եղիր զարկիս համար,
Մնա՜…
Տարիներում ու հուշերում,
Եվ մոռացված անուրջներում,
Եվ դեռ գալիք գարուններում,
Մնա ինձ հետ
Առանց պայման
Եվ անժամկետ,
Անխառն, անտես,
Անհնազանդ՝
Ինչպես մի խենթ,
Ուր չկա վերջ,
Ուր չկա սկիզբ…
Մնա ինձ հետ
Անդարձ,
Հաստատ,
Մնա՜ անվերջ…
Բայց ոչ երբեք,
Երբե՜ք….. անքեզ….
Գուցե նմանություն գտնեք Շառլ Ազնավուրի “Մնա…” բանաստեղծության հետ….գուցե զգացողությունները նման են….
Բայց ասեմ, որ բանաստեղծությունը գրվել է մեկ շնչով( ստեղծագործողները գիտեն՝ ինչի մասին է խոսքը)…. ստեղծագործությունը ունի հոգի և այն ինձ է պատկանում….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ