Ճանաչիր ինձ – Արեգ Ամիրջանյան

Ողջույն, ես Արեգն եմ։ 17 տարեկան եմ։ Ավարտել եմ Նիկոլ Աղբալյանի անվան թ.19 դպրոցը, ներկայումս սովորում եմ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում, ֆիզմաթ հոսքում։ Պատրաստվում եմ հաջորդ տարի ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան։

Ֆիլմերն ու ընթերցանությունը իմ ամենասիրելի զբաղմունքն են։ Նախընտրում եմ որակյալ, խորիմաստ ֆիլմեր։ Ազատ ժամանակ նաև ինքնուրույն ծրագրավորում եմ սովորում։

Երկար ժամանակ զբաղվել եմ արևելյան մարտարվեստով։ Ունեմ դոքենդո ոճի սև-կարմիր գոտի։ Նախքան կարանտինի հայտարարումը ակտիվորեն հաճախում էի մարզասրահ։

Փորձում եմ նաև զբաղվել կամավոր հասարակական աշխատանքներով։ Համարում եմ, որ դա ինձ հնարավորություն կտա օգտակար աշխատանք կատարել ու աշխատանքային փորձ ձեռք բերել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ