Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
01/13/2021
10451
0
Share:

Մեր երկրում անխուսափելի թանկացումներից անմասն չի մնա նաև կրթությունը, կրթության անմատչելիության, դրա հետևանքների մասին զրուցել եմ գիտնական, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ով նաև կիսվեց իր արտասահմանյան փորձով, ինչպես նաև զրուցեցինք աստղագիտության և պատերազմի հնարավոր կապի մասին։

Պրն. Միքայելյան, Հայաստանում առանց այդ էլ ոչ մատչելի կրթությունը է՛լ ավելի անմատչելի է դառնալու։ Սպասվում են ուսման վարձի բարձրացումներ։ Որպես գիտնականի այս մասին ի՞նչ կասեք՝ գնալով թանկացող ուսումը սպառնալիք չէ՞ մեր հետագայի համար։

Իհարկե, Հայաստանի նման երկրում, որտեղ միջին աշխատավարձը չի գերազանցում 180 հազար դրամը, իսկ մարդկանց մեծամասնությունը վաստակում է դրանից էլ ցածր, ուսման վարձը չի կարող լինել 400-800 հազար կամ որոշ տեղերում նույնիսկ 1 մլն դրամ և ավելի։ Ուսման բարձր վարձերի պատճառով բարձրագույն կրթություն ստանալ և հետագայում գիտությամբ զբաղվել ցանկացողների թիվը գնալով պակասում է։ Այսինքն տեղի է ունենում կրթության և գիտության միջև խզում։ Իմ գնահատականներով, այսօր բարձրագույն կրթություն ստացողների միայն 4-5 տոկոսն է ընտրում գիտության ոլորտը։ Ներկա պահին արդեն վիճակը վտանգավոր է, վաղուց իջել է նվազագույն շեմից, որից հետո երկրում անհրաժեշտ կադրեր պարզապես չեն լինի և ստիպված կլինենք արտասահմանից հրավիրել մտավոր աշխատանքի մասնագետների՝ ի խայտառակությունս մեզ, հայ ազգի, որ միշտ աչքի է ընկել իր գիտնականներով ու այլ մտավորականներով։ Կարծում եմ` անկախ ամեն ինչից պետք է գործի զեղչերի ճկուն համակարգ․ թե՛ ճկուն, թե՛ բավական ընդարձակ, որ մեծ թվով ուսանողներ հնարավորություն ունենան օգտվելու։  Այսօր Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվը 1000 հոգուց էլ քիչ է։ Սա ուսանողների թվի 1/70-րդն է, իսկ ամենամյա շրջանավարտների թվի՝ ընդամենը 1/10-րդը (հիմնականում հաշվի առնելով մագիստրոս շրջանավարտներին)։ Սա ցավալիորեն նշանակում է, որ շատերը բարձրագույն կրթություն են ստանում միայն դիպլոմի համար:
Մեկ այլ լուծում էլ կա, որպեսզի ուսման վարձը վճարեն տվյալ երիտասարդ կադրի ապագա աշխատանքով շահագրգիռ կազմակերպությունները։ Մենք Բյուրականի աստղադիտարանի կողմից նման 2-3 փորձ արել ենք, այսինքն վճարել ենք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի «աստղաֆիզիկայի» գծով մագիստրատուրայի ուսանողների ուսման վարձերը։ Այդ ուսանողներն այսօր արդեն մեր կադրերն են, սակայն պարզ է, որ 100% վստահություն չի կարող լինել, որ տվյալ ուսանողը պարտադիր կերպով աշխատանքի կընդունվի տվյալ կազմակերպություն։ Նման, բայց մի փոքր այլ տարբերակ էլ իրականացրինք Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակից հատկացված գումարներով։ ԵՊՀ-ի հետ պայմանագիր կնքվեց և մրցանակի ֆոնդից գումարներ փոխանցվեցին՝ «աստղաֆիզիկայի» գծով 8 մագիստրանտի ուսման վարձերի համար (2 տարվա համար)։

 Գիտեմ, որ ունեք արտասահմանյան կրթության փորձ։ Որո՞նք են հայաստանյան և արտասահմանյան կրթական ոլորտի տարբերությունները։

Ես ավելի շատ ունեմ արտասահմանյան դասավանդման փորձ, քանի որ աշխատել եմ արտասահմանյան մի շարք համալսարաններում (իհարկե, ինչպես նաև աստղադիտարաններում և աստղագիտական ինստիտուտներում), թե՛ դասավանդել եմ, թե՛ զբաղվել գիտական աշխատանքով և թե՛ ղեկավարել ուսանողների և ասպիրանտների։ Նախկինում արտասահմանյան և մեր կրթական համակարգերը շատ տարբեր էին, սակայն 1-2 տասնամյակում շատ բան փոխվեց մեզ մոտ՝ արտասահմանյան առաջատար փորձը ներդնելու ուղղությամբ։
Այստեղ շատ ուշ են ընդունում աշխարհի նորամուծությունները, նորարարությունները, մենք համեմատաբար պահպանողական ենք։ Գուցե լավ բան էլ կա դրա մեջ. սակայն աշխարհը փոփոխվում է, գիտության մեջ նոր ոլորտներ են հայտնվում, գնալով ավելի ու ավելի են կարևորվում միջճյուղային գիտությունները, վերջապես, մասնագիտությունների պահանջարկն էլ է փոխվում։ ։ Ես որքան փորձել եմ մի նոր բան ներմուծել Հայաստան՝ հիմնականում տեսնելով և սովորելով արտասահմանյան առաջատար երկրներից, այստեղ պարտադիր գտնվել են մարդիկ, ովքեր չարախոսել կամ քննադատել են։ Օրինակ, այդ գործերից էին Հայկական վիրտուալ աստղադիտարանը, աստղագիտությանը հարակից միջճյուղային գիտությունները, Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, զանազան կրթական ու հանրային ծրագրեր։ Ավելացնեմ, որ ըստ իս, պետությունը պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկի Հայաստանի տնտեսությունը, մյուս բոլոր ոլորտները և հստակ պատկեր ունենա յուրաքանչյուր մասնագիտությամբ կադրերի անհրաժեշտության վերաբերյալ։ Մեզ մոտ ամեն ինչ սպոնտան է, այսինքն յուրաքանչյուր ԲՈՒՀ՝ ելնելով «շուկայի» պահանջներից և մի քիչ էլ՝ իշխող կարծրատիպերից, ինքն է որոշում, թե ինչպիսի կադրեր պատրաստի։
 
Կրթությունը պետության հիմքն է, համամի՞տ եք, և ի՞նչ եք կարծում այս տեսանկյունից Հայաստանը ամուր հիմքեր ունի՞։

Իհարկե համամիտ եմ, պարզապես մի փոքր կվերաձևակերպեի՝ կրթությունը և գիտությունը պետության գաղափարական հիմքն են։ Կասկածից վեր է, որ հայ գիտությունը, օրինակ, «մի քանի գլուխ» գերազանցում է Ադրբեջանի գիտությանը։ Միակ գործոնը, որ կարող էր մեր հակառակորդին առավելություն տալ, դա գիտության, տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության մեջ ներդրված գումարներն են։ Այնպես որ, լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը, գիտնականներին, որպեսզի լավագույն կադրերը չլքեն մեր երկիրը, կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ։ Եթե խոսենք աստղագիտության հետ առնչվող ներուժի մասին, ապա ես միանգամից կանդրադառնայի տիեզերական ոլորտին՝ տիեզերական անվտանգություն, պաշտպանություն, հետախուզություն, զորքեր, տեխնոլոգիաներ։ Այսպես թե այնպես շատ մոտ ապագայում բոլորն են ամեն ինչ կառուցելու տիեզերական հետազոտությունների հիման վրա, ինչպես արդեն քարտեզագրությունն է, օդերևութաբանությունը, կապը և հաղորդակցությունները, հետախուզությունը և այլն։ Այնպես որ Ձեր հարցի պատասխանն է՝ այո՛, Հայաստանը ամուր հիմքեր ունի, բայց միայն հեռանկարային իմաստով, իսկ ներկայումս այդ պոտենցիալ հիմքերը պարզապես անտեսվում են։

Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել բացերը լրացնելու համար։

Քանի որ ասեցի, որ այդ իմաստով մեր երկրի հիմքերն այնքան էլ ամուր չեն, ուրեմն միանշանակ պետք է առաջ շարժվել հենց արդեն քննարկված ուղղությամբ, այսինքն կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման, որակյալ կադրերի պատրաստման և դրանց ռացիոնալ բաշխման, առավել ծավալուն և նպատակային ֆինանսավորման, վարչարարության և կազմակերպման բարելավման, արտասահմանյան փորձի հնարավորինս օպերատիվ ներդրման ուղղությամբ։ Ընդհանրապես յուրաքանչյուր ոլորտ պետք է առավելագույնս կազմակերպվի, ոչ թե պետության կողմից ղեկավարումը ձևական բնույթ կրի։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։ Առաջին հերթին պետք է կտրուկ փոխել ֆինանսական քաղաքականությունը և զգալի ներդրումներ կատարել գիտության և տեխնոլոգիաների մեջ։ Երկու ուղին էլ ընդունելի են․ սեփական արտադրության կամ արտասահմանից ձեռքբերման։ Սովորաբար ավելի արագ է (երբեմն՝ նույնիսկ ավելի էժան) երկրորդ տարբերակը, սակայն սեփական արտադրություն ունենալն ավելի հեռանկարային է, ինչը ժամանակի ընթացքում միանշանակ ավելի արագ և ավելի էժան է դառնալու։

Վերջում խոսենք աստղագիտության շուրջ, Պրն. Միքայելյան, պատերազմական երկրում թերևս կարևոր թեմա է։ Ի՞նչ միջոցներ ունի մեր երկիրը, կա՞ն միջոցներ, որոնք մենք պետք է ձեռնարկեինք և մեր թշնամի պետության համեմատությամբ ինչպիսի՞ առավելություններ և բացեր կան։

Ինչպես արդեն ասեցի, պաշտպանական խնդիրների հետ կապված աստղագիտության առնչությունը կարող է առաջին հերթին լինել տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացումը՝ տիեզերական անվտանգություն, պաշտպանություն, մանրակրկիտ քարտեզագրում, տիեզերական հետախուզություն։ Չի բացառվում, որ աստղագետներն օգտակար լինեն նաև զենքի նախագծման ու արտադրության ոլորտում, չէ՞ որ հրթիռաշինությունը և շատ այլ ոլորտներ զարգանում են նաև բալիստիկայի, ընդհանրապես ֆիզիկայի գիտելիքների հիման վրա: Այստեղ կարևոր են դառնում զենքի ու զինատեսակների գործունեության ճշգրտությունը, թշնամու դիրքերի և տեղաշարժերի բացահայտման արդյունավետությունը, ռազմավարության և մարտավարության համադրումը տեղանքի, գոյություն ունեցող բնակավայրերի, ճանապարհների, այլ ենթակառուցվածքների, նույնիսկ կենսապահովման ուղիների հետ։ Պետք է հասկանալ, որ նման բարդ խնդիրների լուծման,  մեծածավալ տեղեկատվության վերլուծության  համար գիտնականների ներուժն անփոխարինելի է, քանի որ հենց նրանք կարող են` իրենց գիտելիքներն ու հետազոտական-վերլուծական հմտություններն օգտագործելով լավագույն լուծումներ առաջարկել։
Ըստ իս, պետք է հավաքագրվեն առաջարկներ և ձևավորվեն գիտաշխատողների խմբեր, ովքեր ընդունակ են նպաստել պաշտպանական խնդիրներին։ Ցավալի է, որ նման առաջարկներ արդեն իսկ ներկայացվել էին զանազան գիտական հիմնարկների, համալսարանների, գիտնականների խմբերի կողմից, բայց հանդիպակաց լուրջ քայլեր չեն արվել, ինչը և դարձավ մեր պարտության պատճառներից մեկը։
Մեր առավելությունը մեր մտքի, մեր մտավոր ներուժի մեջ է։ Ես համագործակցում եմ բազմաթիվ երկրների գիտնականների հետ և կարող եմ վստահ ասել, որ հայի պես ճկուն միտք ոչ-ոք չունի։ Սա դատարկ հայտարարություն չէ, այն հիմնված է երկարամյա դիտարկումների, շփումների և վերլուծությունների վրա։ Սակայն խելացի լինելու համար միայն մտքի ճկունությունը բավարար չէ։ Թերանում ենք ուսման, աշխատասիրության, պրոֆեսիոնալիզմի մեջ, ինչի արդյունքում արդեն հաստատ մեզ չենք կարող անվանել «ամենախելացի ազգ»։ Իսկ մեր տիպիկ թերություններն են անկազմակերպվածությունը, պատասխանատվության պակասը, հաճախ՝ ծայրահեղականությունը` «ամեն ինչ կամ ոչինչ», վերջերս՝ նաև պառակտումը, միասնական չլինելը։ Օբյեկտիվորեն վերլուծելով և հասկանալով մեր առավելություններն ու թերությունները, կարող ենք ամեն ինչի էլ հասնել, և հաղթանակը միշտ մերը կլինի։

Նախորդ հոդվածը

Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ ...

Հաջորդ հոդվածը

Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    ՍՄԱՐԹ-ը հնարավորություն է տալիս սովորել այն ամենը` ինչ չեն սովորեցնում դպրոցում։ – Արտյոմ Օհանյան

    01/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Հարցազրույց

    Հարգեք և ընդունեք ինքներդ ձեզ և ուրիշներին / Կամո Երեմյանց

    06/10/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Խտրականության հիմքը տգիտությունն է / Մամիկոն Հովսեփյան

    06/06/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Իմ համոզմամբ մեդիա դաշտը օրենսդրական կարգավորման կարիք ունի / Վովա Հակոբյան

    06/06/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Բիզնես արհեստանոցում Լևոն Ստեփանյանն է

    06/06/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Երեխա ունենալուց առաջ պետք է լիարժեք գիտակցել, որ պատասխանատվություն են կրում մեկ այլ նոր կյանքի գոյության համար / Հռիփսիմե Պապյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Սոնա Վանյան

  • ՄտքերՆախագծեր

    Զառա Սահակյան – «Ես քեզ սպասում եմ»

Գիրք

Book Cover: Ընթերցողը - Բերնհարդ Շլինկի

Ընթերցողը - Բերնհարդ Շլինկի

Լրահոս

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone