
Գրողի ծոցը կուղարկի նա քեզ
Ումից ամենաքիչը կսպասես։
Նա,ով խոստանա երբեք չլքել,
Կթքի վրադ առանց երկմտել։
Դու քո խղճուկ աշխարհի մեջ,
Նրան անվերջ կարդարացնես,
Ու կթվա հրեշտակ է,
Կասկած չկա, դո՛ւ ես հրեշ։
Քո պատմության մեջ
Քեզ վրա անդարձ սև գիծ կքաշի ,
Ու կսևագրի էջերը բոլոր
Նոր սկսվող կյանքիդ։
Իսկ դու խղճուկս կնստես ճամփին,
Ու լուռ կսպասես իր վերադարձին,
Կհուսաս անվերջ,որ նա դեռ կգա,
Սպասում ե՞ս խեղճս
-իսկ նա էլ չի գա…
Նա կմոռանա ամեն-ամեն բան,
Նոր մարդիկ կգան կլցնեն ներկան,
Իսկ դու կմնաս ինչ-որ աղոտ հուշ,
Որ ոչ վարդ դարձավ,ոչ էլ ճամփին փուշ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0