
Իմ կորցրած ժպիտը քեզ,
Որ ժպտաս ու հմայես։
Իմ աչքերի արևը քեզ,
Որ խավարում չհայտնվես։
Ես թող մնամ առանց ժպիտ,
Ես թող մնամ առանց արև,
Միայն թե թող քո աշխարհում,
Չլինեն էլ մռայլ գույներ։
Իմ կորցրած կյանքի դիմաց,
Քեզ իմ կյանքն եմ նվեր տալիս։
Եվ անիմաստ սխալվելով,
Ազատում եմ քեզ ինձանից։
Իմ պես բեռից,որ ուսերիդ ,
Պիտի տանեիր ամբողջ կյանքում։
Ազատում եմ քեզ սիրելի՜ս,
Ինձ մենության դատապարտում։
Ես բանտում եմ իմ նուրբ սիրտը
Ու խոստանում էլ չսիրել։
Քոնը լինել կամ պարզապես
Էլ ոչ ոքինը չլինել…
Իմ նվաղած հոգու վերքին,
Աղ եմ լցնում ես ինքնակամ։
Ու խնդրում եմ էլ չփրկել,
Ես ուզում եմ դաստիարակվել։
Ու մարդ դառնալ արդեն հասուն,
Ոչ թե մնալ մի աշխարհում`
Որտեղ մարդիկ չեն մեծանում,
Որտեղ մարդիկ չեն մտածում
Չեն հասկանում,չեն գիտակցում…
Ես տխմար չեմ,ամենևին
Չնայած շատ չեմ տարբերվում,
Բայց թվում է մի քիչ սթափվեմ
Այլ կլինեմ իրականում…
Կամ կմնամ նույն անմիտը,
Կամ կգնամ արդեն ընդմիշտ.
Դեպի տիեզերք ուր աստղերը
Չեն ճանաչում սխալ ու ճիշտ։
Իմ կորցրած արևը թող
Ուրիշ երկինք ջերմացնի
Իսկ թե ինչ կլինի ինձ հետ
Կարևոր չէ էլ, մոռացիր։