Արամ Հայդարցյան – «Այս մռայլ ու լքված քաղաքում»

Այս մռայլ ու լքված քաղաքում

Չորս պատի մեջ ես միայն դու քեզ գտնում

Ու եսիդ վրա գույններ ավելացնում…

 

Բայց չգիտես էլ, որ այս աշխարհում

Ոչ մի գույն սևին չի ծածկում…

 

Այդ անտեր ու մռայլ չորս պատում

Դու քեզ համար երգեր ես գրում…

Երգդ թախի՜ծ, մռա՜յլ ու տրտում…

 

Ա՜խ միայն զգայիր, որ դատարկ բեմում

Լռությունն է լոկ ծափահարվում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ