
Տատիկ.
երբեք մտքովս էլ չէի անցկացնի, թե տատիկի մահը նման ազդեցություն կունենա ինձ վրա, մանկության հուշերում պահված ու մշտապես մանության թելով կապված, կարծես հավերժական պետք է լիներ նա, տատիկ, ով միշտ պետք է լիներ, բայց արի ու տես որ նա գնաց, իսկ վերջին հրաժեշտը չկայացավ, սրտիս ծանր նստեց։
Չգիտեմ, դուք ինձ կհասկանաք, բայց արդեն իսկ կորցրած լինելով երկու պապիկների ու հորկան տատիս, մամայիս մաման էր վերջին կապող օղակն իմ ու մանկության, որ կարծես բաց թողնելու ցանկություն չուներ։ Գիտե՞ք, տատիկի մահով սերունդների հերթափոխի վերջին ակորդը նվագվեց կարծես, նոր մտքիս եկավ, որ ծնողներս արդեն որբացան, և հերթը մի օր մեզ էլ կհասնի, հերթ, որը թվում էր այնքան հեռու է, որ դժվար էլ երբևէ գա։ Չգիտեմ, կհավատա՞ք արդյոք, բայց արցունքները հոսելով՝ դեմքս ծածկում են, արդեն չեմ տեսնում նույնիսկ գրածս, չգիտեմ, կհավատաք դուք, բայց կոկորդս խեղդվում է, տատիկին ես իմ ձևով եմ սիրել, նա ինձ համար իմ տատիկն էր, ինչպես և մյուս թոռների։ է՜հ, ամենից առաջ, նրա մասին խոսելիս, նրանից եկող անսահման հանգստությունն ու խաղաղությունն է միտս գալիս, որպես խաղաղասեր աղավնի, ում թևի տակ մեկ անգամ չէ, որ թոռները պատսպարվել են։ Դե երևի բոլորիդ էլ ձեր տատ ու պապերը տեսնելուց համբուրել են, իսկ տատս պաչում էր այտս ու հետո մաքրում, հետաքրքիր սովորություն էր, իսկ մանկություն ամեն այցելություն դեպի Արտավան, դեպի գյուղ, ուր պապիկի ու տատիկի գրկաբաց ձեռքերը մշտապես մեզ էին սպասում, մի անսհաման երանելի դրվագ է առաջ բերում, դեռ նոր մեքենայից իջած արևածաղիկի «սալա» կոչվածը խցկում էր մեր ձեռքը։ Արևածաղիկն ու տատը, միաձուլված մաքուր հիշողությունն են հրաշք մանկության, որ արդեն տարիների քողով ծածկված, բայց միշտ կմնա անմոռաց։ Տատս յուրահատուկ հաղորդակցման ձև ուներ, նա ամեն մեկի համար կարողանում էր իր տատիկը լինել, չնայած որ տղայակենտրոն էր։ Տատիս համար ամենից ցանկալին Կարոն էր. Կար, քեզ եմ դիմում, տատիկի սերն ու օրհնությունն ամբողջ կյանքում հետդ կլինի, ու դու դեռ շատ բարձունքներ կունենաս, որոնոցով նա թեկուզև վեևից, բայց կհպարտանա։
Վերջին տարիներին, երբ առողջականը արդեն այնքան էլ լավ չէր, տատիկը զրույցներում հաճախ էր խորհում մահվան մասին, բայց միշտ միտքը գալիս էր Կարոյին ամուսնացնելու ցանկությունը։ Է՜հ, նա անչափ հպարտ էր իր թոռներով, ամեն անգամ զրույցներում հիշում էր, որ բոլորն էլ բարձագույն կրթություն են ստացել կամ ստանում, դա նրա պարծանք էր, ու միշտ գլուխը բարձր, հատկապես, երբ շրջապատում չկար մեկը, որ իր թոռներով մի փոքր գոնե համամատվեր տատիս թոռների հետ, նա սիրում էր ամենքին յուրովի։ Ինձ հետ զրուցելիս մշտապես քաղաքական թեմաներ առաջ կքաշեր՝ փորձելով գալ իմ ոլորտ և զրույցը հետաքրքրացնել։ Չգիտեմ, կյանքում այս խելահեղ հոսքի պայմաններում նման կանգառներն են, որ կարծես մի ամուր ապտակ են տալիս ու սկսում մտածել տալ երևույթների մասին, որոնք տարիներով մղել ես քեզանից կամ պարզապես մտքի ծայրով ես անցկացրել։ Տատիկի նվիրվածությունը սահմաններ չուներ, հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ, վտանգելով էլի իր առողջությունը, փայտ էր հավաքել, որպեսզի ձմռանը վառենք, անգամ այն պարագայում, որ դժվար էր տեսնում։ Վերջին հանդիպումներում ինձ միշտ Կարո էր ասում, քանի որ միշտ առաջինը քեզ էր սպասում Կար, քեզ էր ուզում տեսնել, դու էիր իր ուժն ու ապավենը, ավելի քան որևէ այլ անձ այս երկրի վրա։ Տատիկի պատրաստած վերջին կերակուրի համը մինչև հիմա հիշում եմ։ Քեռուս հետ Երևանից գալուց հետո մտանք տուն, իսկ տատիկը <<բանջար>> էր հավաքել, որ տապակի, ու երբ ուտում էինք, անըդհատ կասեր.
֊Վախենամ հետը խոտ էլ լինի, արդեն աչքերս էն չեն։
Իսկ բանջարն այդ զուրկ էր խոտերից և կարծես ամենահամովն էր։ Չգիտեմ, միաժամանակ և՛ շատ ասելիք կա, և՛ չգիտեմ էլ ինչ ասեմ, տատիկը գնաց մանկությանս վերջին թելն էլ կտրվեց…