Մարդիկ տարբեր են, անգամ երկվորյակները / Արամ Մխիթարյան

Հարցազրույց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ Գագիկի կերպարը մարմնավորող դերասան Արամ Մխիթարյանի հետ ։

Արամ , կհիշե՞ք երբ առաջին անգամ բարձրացաք բեմ և ի՞նչ էիք զգում։

Դա եղել է շատ վաղուց։ Եղել են մանկական ներկայացումներ, բայց եթե խոսենք արժեքավոր ներկայացման մասին, ապա եղել է ինստիտուտում մոտավոր 5տարի առաջ։ Զգացողությունների մասին եթե խոսեմ, կասեմ, որ մանկական ներկայացումների ժամանակ ինչ-որ զգացողություն չի եղել։ Բայց լուրջ ներկայացումների ժամանակ, երբ կան նաև քննադատներ զգացողություններն անբացատրելի են։ Դա բացառիկ արժեքավոր էներգիա է և դրա հետ մեկտեղ՝ վախ։

Ինչպե՞ս առաջարկ ստացաք նկարահանվելու «Վերջին ուսուցիչը» ֆիլմում։

Ընկերներիցս մեկից տեղեկացա Հ1-ում նոր հեռուստասերիալի նկարահանման մասին,այն է՝ Վարդգես Պետրոսյանի <<Վերջին ուսուցիչը>> վիպակի հիման վրա։Մասնակցեցի քաստինգին ու անցա։

Ֆիլմում կերպարանավորում էիք Գագիկին, կա՞ նմանություն Գագիկի և Արամի միջև։

Այս հարցի շուրջ կարելի է անվերջ խոսել (ժպտում է) ։ Առհասարակ այս մասնագիտությունը ունեցող մարդիկ ասում են, որ պետք է նման լինել կերտածդ կերպարին, կամ ինքդ քեզ նմանեցնես, գիտե՞ք դա բավական հեշտ է և ես կարծում եմ, որ պետք է միշտ տարբեր լինի թե՛ հոգեբանական առումով և թե՛ արտաքին։
Մարդիկ տարբեր են, անգամ երկվորյակները:

Ըստ Ձեզ, որո՞նք են հաջողակ դերասանի 3 գլխավոր առանձնահատկությունները։

Ինտելեկտ, որակյալ ներաշխարհ ու ձայն։

Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը։

Բուժող ձեռք։

Կա՞ մի կերպար, որին կուզեիք կերպարանավորել։

Իմ մտքի մարդը, ով դեռ անուն չունի։

Իսկ կերպար, որից կհրաժարվե՞ք։

Ասելիք չունեցող կերպար ,որը այսօր գերակշռում է։

Ո՞վ է դերասանի Ձեր իդեալը։

Jean Reno

Եթե ոչ դերասանի ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

Հիմա զուգահեռ բարմեն էլ եմ աշխատում, բայց ես կընտրեի մեծ թենիս։

Վերջում կխնդրեի պատմել Ձեր մասին։ Բեմից այն կողմ ինչպիսի՞նն է Արամ Մխիթարյանը։

Ես խաղաղ եմ ապրում։ Սիրում եմ կյանքը իր բոլոր դրսևորումներով։
Միշտ որոնում եմ,միշտ մտքերի մեջ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ