Արաքսյա Ալոյան – «Երբ դու չկաս,ես տխրում եմ»

Երբ դու չկաս,ես տխրում եմ,
Ու փնտրում եմ քեզ ամենուր։
Կարոտում եմ,
Կարոտիցդ դառնում մի բուռ։
Ու թվում է այս աշխարհում,
Չի գտնվի երկրորդ մեկը,
Ում անհամբեր սպասեմ այնքան,
Մինչև զգամ իմ ափերում նրա ձեռքը։
Երբ դու չկաս րոպեն
Կարծես ժամ է դառնում,
Անհնար է նույնիսկ շնչել,
Ու օդը ինձ քիչ է թվում։
Երբ դու չկաս,ես տխրում եմ,
Քեզ ամենքի մեջ եմ փնտրում,
Ու երևի լավ էլ պարզ է,
Որ չեմ գտնում։
Երբ դու չկաս,ուշանում ես
Սիրտս իմ մեջ պահ է մտնում,
Թաքնվում է ողջ աշխարհից,
Անլսելի,լուռ բաբախում։
Երբ գալիս ես թռնում տեղից,
Ու ինձ նման խենթ է դառնում,
Ճանաչում է քեզ միլիոնից,
Զարկերն է իր արագացնում։
Ախ եթե դու քիչ ուշանայիր,
Գուցե տողերն այս չգրեի,
Ու երևի գիրկդ ընկած
Ժամանակը չնկատեի։
Երբ դու չկաս ես տխրում եմ,
Իմ աչքերն են անվերջ թախծում,
Ու թվում է երբ գալիս էս,
Էլ ինձ ոչինչ չի պակասում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ