
Գաղտնիք չէ, որ աշխարհում ամենաքննարկվող հարցերի կողքին կա նաև այն հարցը, թե ո՞վ է առաջնորդը (leader), և ո՞վ է ղեկավարը (Boss-ը)։ Առաջնորդ դառնալու համար կան շատ հայտնի ու արդյունավետ դասընթացներ, սակայն ամենակարևորներից է ունենալ առաջնորդի ոգի, որը չունեն բոլորը։ Իրականում նույնիսկ ցավալի կլիներ, որբ բոլորը ծնվեին առաջնորդ, քանի որ թիմում մի քանի առաջնորդ լինելու դեպքում հաճախ են առաջանում տարաձայնություններ։ Կարելի է ասել՝ առաջնորդ ծնվում են, ոչ թե դառնում։ 
Առաջնորդությունը մարդկանց մոտիվացման արվեստ է, որպեսզի հասնեն հիմնական միևնույն նպատակներին։ Դա ակնհայտ է, որ առաջնորդը հրամայելու փոխարեն կանգնում է իր թիմի կողքին և հավասար ուժերով հասնում սահմանված նպատակակետին։ Բոլորիս հայտնի է, որ առաջնորդը պետք է ունենա մի շարք առավելություններ ու հմտություններ, որպեսզի գրանցի լավ արդյունք։
Այժմ խոսենք մի քանի կարևոր հմտություններից, որոնք պետք է ունենա իսկական առաջնորդը։
-
Գրագետ որոշումներ կայացնելու հմտություն։ Սա ամենակարևորներից է իսկական առաջնորդ լինելու համար, քանի որ առաջնորդը պետք է հասկանա ու ճիշտ մոտենա ստեղծված իրավիճակին՝ տալով գրագետ հանգուցալուծում։ Առաջնորդը պետք է հաստատակամ լինի իր իսկ կայացրած որոշումներում՝ թիմի անդամների մոտ խուճապ չառաջացնելու համար։
-
Համարձակություն։ Համարձակությունը ամենակարևոր հատկանիշն է առաջնորդի համար։ Առաջնորդը պետք է համարձակ լինի, որպեսզի կարողանա թիմին ճիշտ ուղղություն ցույց տալ և տանել ճիշտ ճանապարհով։ Առաջնորդի համարձակությունը թիմի համարձակությունն է։
-
Թիմին ոգևորելու, թևեր տալու կարողություն։ Առաջնորդի համար շատ կարևոր է կարողանալ թիմին ոգևորել, քանի որ այն դեպքում, որբ առաջնորդի մոտ չստացվի ոգևորել թիմակիցներին, նրանք կսկսեն այլևս չվստահել ու չլսել իրենց առաջնորդին, որն էլ կտանի թիմի տրամաբանական կործանմանը։
-
Շփվելու կարողություն։ Ղեկավարներին բավական է միայն շփվելու կարողությունը, ինչը չենք կարող ասել առաջնորդների համար։ Առաջնորդին բացի շփվելու կարողությունը հարկավոր է նաև լսելու, հասկանալու և բացատրելու, իրագործելու կարողություն, քանի որ առաջնորդը հրամայելու փոխարեն առաջնորդում է թիմը։
-
Արագ կողմնորոշվելու կարողություն։ Առաջնորդի խնդիրներից է անկանխատեսելի իրավիճակներում արագ կողմնորոշվել և ճիշտ գործել։ Արագ արձագանքել յուրաքանչյուր անսպասելի զարգացման։
-
Պատասխանատվության զգացում։ Առաջնորդը պետք է լինի չափազանց պատասխանատու և զգոն, քանի որ նա կրում է ողջ թիմի բեռն իր ուսերին։ Պետք է ձեռք բերի անմնացորդ վստահություն թիմակիցներից, որպեսզի թիմն ունենա տեսանելի արդյունք։ Առաջնորդը՝ կարելի է ասել, սնվում է մարդկանց դրական էներգիայով, ինչն էլ իր լավ աշխատանքի գրավականն է։
Եղե՛ք ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, և մի՛ թերագնահատեք ինքներդ Ձեզ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0