
Ամերիկյան WobbleWorks ընկերությունը, որը մասնագիտացել է խաղալիքների արտադրության բնագավառում, ներկայացրել է աշխարհում առաջին 3D գրչի նախնական օրինակը, որն իր տեխնոլոգիայով շատ նման է սոսնձե ատրճանակին:
3Doodler անվանումը ստացած նորույթը թանաքի փոխարեն օգտագործում է պլաստմաս, որն անմիջապես քարանում է և հնարավորություն է տալիս ցանկացած մակերևույթի վրա՝ նույնիսկ օդում նկարել։ Գրչի քաշը 200 գրամից պակաս է։
Նորույթը ստեղծողները վստահեցնում են, որ օդում ոչ բարդ մոդելներ նկարել կարելի է սովորել ընդամենը մի քանի ժամում, իսկ ամուր մակերևույթի վրա նկարելն ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0