
ՉԷ՛, ԴՈՒՔ ՉԵՔ ԶՈՀՎԵԼ,
ԷԴ ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՌԵԼ…
Չէ՛, Դուք անմահ ե՛ք,
Մե՛նք՝ մահկանացու…
Չէ՛, Դու՛ք հաղթեցիք,
Մենք՝ տանուլ տվինք մեր բաժին խաղը,
Բայց դուք հաղթեցիք ձեր պատերազմը։
Չէ՛, Դուք չե՛ք զոհվել,
Դուք անմահացաք,
Իսկ մենք, այդպես էլ
Մացինք մեռել…
Դուք ոգի հագած
Ընկաք ճանապարհ,
Իսկ մենք մեր ոգին,
Ծախու հանեցինք։
Ծիր Կաթինն անցաք,
Դիպաք աստղերին,
Իսկ մենք մեր բաժին
Հողը բաժնեցինք…
Ողջ տիեզերքը Ձեզ
Գլուխ խոնարհեց,
Իսկ մենք՝ մեզ այդպես էլ
Գտա՜նք-կորցրինք…
Չգտա՛նք, ավա՜ղ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0