Մանե Մարտիրոսյան – «Ապրիր հիմա»

Երեկը կար, բայց հիմա չի,
Երեկը այնժամ էր, որ անցավ,
Ու ժամերը երեկվա հիմա չկան էլ,
Նրանք տարան ինձնից ուրախություն ու ցավ:

Ցավիս մեծ մասը տարավ նա ինձնից
Ու թողեց հուշեր միայն անցյալից,
Ու չկան կողքիս մարդիկ երեկվա,
Չգիտեմ արդեն` տխրե՞մ, թե՞ ժպտամ նրանց հիշելիս:

Տխրե՞մ, որ չկան, թե՞ ժպտամ, որ եղել են:
Տխրե՞մ, որ եղել են, թե՞ ժպտամ, որ չկան:

Պայքարում եմ դեռ, չգիտեմ էլ` ինչու,
Ու հաղթում եմ միշտ, չգիտեմ էլ` ում,
Ամեն աստիճանս մի մեծ քար է ոտքիս,
Որ տանում եմ ինձ հետ, չգիտեմ էլ` ուր:

Մնացել եմ մեջտեղում անցյալի ու վաղվա,
Չգիտեմ էլ` ինչ է ինձ սպասվում հետո
Ու այդ հետոյի վախի վախի պատճառով
Ապրում եմ հիմա, ոչ երեկ, ոչ հետո:

Միայն ներկաս է ինձ երջանկացնում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ