
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանի պահածո
- ծիրան 1 կգ
- շաքարավազ 1 կգ
Բաղադրիչների կալորիականությունը` 32 կկալ
Ինչպես պատրաստել ծիրանի պահածո
Ընտրել պինդ, անգամ փոքր-ինչ կանաչ ծիրաններ: Կորիզը հանել` ծիրանը թողնելով ամբողջական: Կարեՙլի է նաև կիսել: Ծիրանները լցնել կես լիտրանոց ստերիլ բանկաների մեջ:
Շաքարավազի վրա մի քիչ ջուր լցնել և օշարակ պատրաստել: Օշարակի եռալուն պես այն լցնել ծիրանների վրա, կափարիչը փակել և թողնել հովանա: Սառչելուց հետո քաղցրաջուրը թափել, եռացնել, լցնել ծիրանների վրա: Կրկնել չորս անգամ:
Վերջին անգամ լցնել և փակել, փաթաթել: Օշարակը կարող է ավելանալ, այն պետք է շատ եփել, որ թանձրանա: Այդ դեպքում շաքարաջուրը իր արտադրած հյութի շնորհիվ ծավալը չի փոխի:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0