Լուսին Մանուկյան – «Ապրելու էթիկա» (մաս 3-րդ)

Մի կողմ դնելով բոլոր հնարավոր և անհնար երազանքներին հասնելու սոցիալական ու ժամանակային խնդիրները` վարսահարդարիչով կչորացնես մազերդ, կխնամես քեզ ու կպատրաստես ուրցով թեյ, որ այս անգամ ուղղես քեզ` վայելելով երեկոյան քաղաքի զովն ու թեյի հանգստացնող բույրը։ Ու կսկսես փոխվել` քիչ-քիչ և ոչ շտապ, բայց կարևորն հաստատ։ Այս անգամ մտքերդ շատ ավելի ուղղորդված ու հստակ կլինեն։Կհասկանաս անելիքներիդ մեծությունն ու մասշտաբը, բայց չես վախենա նետվել դրանց մեջ ու լողալ` աջ ու ձախ անդադար աշխատելով։Կփոխվեն ժամերդ, արդյունավետությունդ, տրամադրությունդ և նույնիսկ հոգնածությունդ։Վերջինս քեզ միայն հաճելի կլինի,որովհետև տեղին ես հոգնել, որովհետև հոգնել ես նպատակիդ ճամփին(ֆիզիկապես միայն), որն հստակ կա և դու կաս այդ ճամփի սկզբնամասում թեկուզ: Ու թեյն էս մտքերիցդ առավել կհամոովանա ու քեզ կպատմի քո մասին մի սիրուն հեքիաթ, որն իրական կթվա անշուշտ ու այնքան հասանելի։Դու կարճ ժամանակում “կբոյովանաս” ու ձեռքդ կսկսի հասնել թեկուզ ամենացածր, բայց ամպին ու հպումը զգալով չես դադարի բարձրանալ, որովհետև կգտնես քո կյանքի մետաքսե հմայքը, քո առաքելությունը, քո լինելիության արժևորումը, քո կամքի հաղթանակը և ուժը, որ քեզ մղելու է միշտ առաջ։Ու դու ներքևում կթողնես քեզ խարսխած “հարմարություններն” ու կեղծ էսթետիկան։ Դու կլինես նույնքան իրական ու բնական, որքան մտքերդ, ստեղծածդ և ինքը կյանքը։Ու էս սիրուն էթիկան, որ հիմա դասավորվել է քո մեջ քո հանդեպ, կտարածվի նաև շրջապատիդ վրա ու կվարակի առողջությամբ` իսկականանալու։ Ու ինչքան օրերն անցնեն, էնքան ավելի կհասկանաս, որ չես ապրել ու փոխարենն հիմա ապրելուց առավել է քո իրականությունը և էն էսթետիկան, որն իրական է ու քոնն է այնքան, որքան նպատակդ, որքան սերդ, որքան ջանքդ։Դու կնկարես արդեն մեկ այլ էսթետիկա,որը ստեղծել ես հագեցած շնորհակալությամբ ու աշխատանքով։Դու կապրես էսթետիկ , չնկատելով ու չառանձնացնելով որևէ հատված, և դա կդառնա քո ապրելու էթիկան,որը կտարածվի քեզանում,քեզնից դուրս, քեզանից բարձր, որովհետև այժմ “ապրում” ես։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ