
Կորոնավիրուսը ,որը քաոս է առաջացրել ամբողջ աշխարհի մատակարարումների ցանցում, Apple- ին ստիպել է հետաձգել իր նոր՝ iPhone 12 սմարթֆոնների զանգվածային արտադրությունը մոտ մեկ ամսով:
Apple-ը հուլիս-սեպտեմբեր ամիսներին դեռ արտադրելու է նոր iPhone- ներ, բայց զանգվածային արտադրության հետաձգումը նշանակում է, որ iPhone-ների վաճառքի հիմնական շրջանում նոր iPhone 12 -ի պակաս կլինի:
Այս տարի ընկերությունն ակնկալում է արտադրել 200 միլիոն iPhone՝ մոտ 10 տոկոսով ցածր, քան նախատեսվել էր արտադրել COVID-19 համաճարակից առաջ:
Ի դեպ փետրվարին կորոնավիրուսի հետևանքով Apple- ը Չինաստանում վաճառել է մոտավորապես 494.000 iPhone մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վաճառքների թիվը 1.270.000 միավոր էր:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0