Apple-ը խոստացել է դառնալ էկոլոգիապես մաքուր ընկերություն

Apple-ը նախատեսում է 10 տարվա ընթացքում ամբողջությամբ վերացնել ածխաթթու գազի արտանետումները ամբողջ արտադրական շղթայում: Դա վերաբերում է նույնիսկ իր արտադրանքի դետալների կողմնակի մատակարարներին, ասվում է ընկերության կայքում:

Ընկերության հայտարարությունը նշանակում է, որ մինչ 2030 թվականը Apple-ի կողմից վաճառված ոչ մի սարք չի ունենա ազդեցություն կլիմայի վրա: Ընկերության՝ մթնոլորտում ածխածնային հետքի կրճատման ծրագրերը 20 տարով գերազանցում են ԿՓՄՀ-ի նպատակներին (Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողով):

Apple-ը ակնկալում է, որ հասարակ մեթոդներով կկարողանա իջեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները 75%-ով: Մնացած 25%-ը նախատեսվում է կրճատել նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ:

Օրինակ, արտադրանքի ցածրածխածնային դիզայնը կարող է օգնել Apple-ին դառնալ էկոլոգիապես մաքուր: Այսինքն՝ արտադրությունում կօգտագործվեն ցածրածխածնային և վերամշակված նյութեր: Ընկերության խոսքերով՝ անցյալ տարի թողարկված բոլոր iPhone֊ները, iPad-ները, Mac-երը և Apple Watch-երը պատրաստված են վերամշակված հումքից:

Ընկերությունը կհամագործակցի նաև մատակարարների հետ: Արդեն այժմ, Apple-ը վերցնում է իր վրա պարտավորություն ավելի քան 70 գործընկերներից օգտագործելու 100% վերականգնվող էներգիա` իր սարքերի արտադրման համար:

«Բիզնեսն ունի հիանալի հնարավորություն օգնելու կառուցել կայուն ապագա, որի անհրաժեշտությունը թելադրված է մեր ընդհանուր մտահոգությամբ մոլորակի հանդեպ, որտեղ ապրում ենք: Կլիմայի պաշտպանությանն ուղղված գործողությունները կարող են հիմք հանդիսանալ նորարարության, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև կայուն տնտեսական աճի նոր դարաշրջանի համար », – ասում է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը:

Զեկույցում նշվում է, որ 2014 թվականից ի վեր Apple-ի բոլոր գրասենյակները և տվյալների մշակման կենտրոնները աշխատում են վերականգնվող էներգիայով: 2019 թվականին ընկերությունը խուսափեց 4,3 միլիոն մետրական տոննա CO2֊ի և 242 հազար ֆտոր պարունակող գազերի արտանետումներից, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ