ԽՆՁՈՐՈՎ ԵՒ ՆԱՐԻՆՋՈՎ ԹԽՎԱԾՔ

Բաղադրիչներ

  1. կարագ – 100գ
  2. ձու – 2 հատ
  3. շաքարավազ – 80գ
  4. փխրեցուցիչ – 1թ/գ
  5. ալյուր – 300գ
  6. կոկոսի քերուկ – 50գ
  7. խնձոր – 3 հատ
  8. նարինջ – 1 հատ
  9. շաքարի փոշի – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  • Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։
  • Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։
  • Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։
  • Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։
  • Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։

Աղբյուրը՝ xohanoc.info

Ձեզ նույնպես կարող է դուր գալ