
Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել:
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա:
Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին:
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում:
Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:
Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:
Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:
Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:
Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը
Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:
Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:
Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:
Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:
Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:
Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:
Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:
Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:
Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:
Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:
Աշխարհում գոյություն ունի միայն մի հերոսություն, տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա, և սիրել նրան:
Ճշմարտությունը ուրիշներին անճշտապահության մեջ մեղադրելու քաղաքավարի ձև է:
Ինչից մենք վախենում ենք, նրան ավելի շատ ենք հավատում, քան նրան, ինչին տենչում ենք:
Ամենախելոքը լինելու ցանկությունը` ամենամեծ տխմարությունն է:
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
Ես երբեք այնպես զբաղված չեմ լինում, ինչպես իմ պարապ ժամերին:
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններ են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը` երկուստեք, իսկ պարտավորություները` փոխադարձ:
Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը:
Իր համոզմունքների համար կյանքը նվիրած մարդը մարդկության համար ավելի մեծ բան է արել, քան մետաղ հայտնագործած կամ նոր գազին անուն տված հետազոտողը:
Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում:
Գովասանքներից խուսափելու համեստությունը ոչ այլ ինչ է, քան ավելի նրբանկատ գովեստների արժանանալու ցանկություն:
Երկու վիճողներից ավելի շատ բորբոքվում է նա, ով իրավացի չէ:
Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:
Գոյություն ունեցող աշխարհը երևակայություն չէ: Չի կարելի անպատիժ վերաբերվել նրան, իբրև երևակայություն:
Բնությունը ոչ մի իրավունք չի ճանաչում, նրան հայտնի են միայն օրենքները:
Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է ինքնատիպության, նախանձ կամ ծաղր է հարուցում:
Երբ է մարդը պարզում, որ ինքը ծերացել է: Երբ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով:
Զրույցն ուժ է առնում ավելի շատ վստահությւոնից, քան խելքից:
Այդ ինչից է, որ մենք կարողանում ենք մինչև վերջին մանրամասն հիշել, թե մեզ ինչ է պատահել, բայց մոռանում ենք, թե այդ նույն բաները քանի անգամ ենք պատմել միևնույն մարդկանց:
Աշխարհում կան բազում իմաստնություններ և բոլորն անհրաժեշտ են աշխարհին:
Մարդը գոյություն ունի միայն հասարակության մեջ, և հասարակությունը նրան ձևավորում է լոկ իր համար:
Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականություններն են:
Փառքը թույն է, որը պետք է ընդունել փոքր չափերով:
Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է:
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Րոպեական բավականությունը հաճախ երկարատև տառապանքների պատճառ է լինում:
Ավելին ՝ Gisher.org