Աֆորիզմներ կամքի ուժի մասին

Հանճարեղ է նա, ով կույր է դառնում ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության հետևից վազելիս, և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:

Հնդկական աֆորիզմ

Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հազար հոգու է հաղթում, իսկ մյուսն` ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:

Հնդկական աֆորիզմ

Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն, և՛ դիմացինին:

Հնդկական աֆորիզմ

Ժպտացող դեմքի վրա նետ չեն արձակում:

Ճապոնական աֆորիզմ

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործ լինել, այլ ինքնուրույն որոշել, թե ինչ անել և ինչ չանել:

Ժ. Լաբրյույեր

Եթե օրվա վերջում դուք գիտեք այնքան, որքան օրվա սկզբում, նշանակում է` դուք ինչ-որ բան սխալ եք անում:

Ուորեն Բաֆֆեթ

Լավագույն առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը մարդիկ չեն նկատում:

Ճապոնական աֆորիզմ

Որտեղ կարելի է ապրել, այնտեղ կարելի է լավ ապրել:

Մարկ Անտոնիոս

Մենք ինքներս էլ զգում ենք, որ այն, ինչ անում ենք, կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց առանց այդ կաթիլ օվկիանոսը փոքր կլիներ:

Մայր Թերեզա

Աղբյուր՝ habits.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ