Եկեք աֆորիզմենք| Աֆորիզմներ երիտասարդության և ծերության մասին

Այս  անգամ ներկայացնում  ենք  աֆորիզմներ  երիտասարդության  ու  ծերության  մասին,  հուսով  ենք,  որ  կհետաքրքրի  ձեզ.

Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն է ունենում. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն։ Դժբախտաբար նրանք երբեք չեն համընկնում։

Ֆրանս

Պատանեկության բարիքը` ուժն ու գեղեցկությունն են, ծերության բարիքը` բանականության ծաղկումը։

Դեմոկրիտ

Ջահել ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում` հասկանում։

Էբներ Էշենբախ

Եթե երիտասարդությունն իմանար, իսկ ծերությունը` կարողանար։

Էտյեն

Աստվածային պատանեկությունը միշտ հավատացել է, ինչպես հավատում է և այսօր, որ աշխարհը շուռ տալը դժվար գործ չէ։

Պանձինի

Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է։

Սենեկա Կրտսեր

Ջահել ժամանակ մենք ապրում ենք, որպեսզի սիրենք, հասուն տարիքում մենք սիրում ենք, որպեսզի ապրենք։

Սենտ Էվրեմոն

Շատերը ծերանում են իրենց տարիքից զգալիորեն շուտ։

Թոմաս Բրաուն

Պարապ կյանքն անժամանակ ծերություն է։

Գյոթե

Ըստ էության ծերությունը սկսվում է այն պահից, երբ մարդը կորցրել է սովորելու ընդունակությունը։

Գրաֆ

Ե՞րբ է մարդ պարզում, որ ինքը ծերացել է։ Երբ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով։

Զանդերս

Ով ծերության ժամանակ կարող է ապրել առանց սիրո, նա չի սիրել և պատանեկության տարիներին, քանզի սիրո համար տարիքը խոչընդոտ չէ։

Ժան Պոլ

Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը։

Ժուբեր

Պատանին երջանկություն է փնտրում չնախատեսվածի, ծերունին` սովորականի մեջ։

Կուրտի

Ծերանալու արվեստն այն է, որ լինես երիտասարդներին նեցուկ` ոչ թե արգելք, ուսուցիչ` ոչ թե մրցակից, հասկացող` ոչ թե անտարբեր։

 Մորուա

Ծեր տարիքում մարդ ավելի լավ է կարողանում կանխել դժբախտությունները, իսկ երիտասարդ տարիքում` ավելի դյուրին տանել դրանք։

Շոպենհաուեր

Որոշակի տարիքի հասած մարդկանց մեծ մասը սարսափում է ծերությունից ու ատում այն։

Պապինի

Ժլատությունը վայել չէ ոչ մեկին, իսկ ամենից քիչ` ծերերին։

Պուբլիլիոս Սիրոս

Ծերությունը վրա է հասնում, երբ մարդ սկսում է ասել. ”Երբեք ես ինձ այսպես երիտասարդ չեմ զգացել”։

Ռենար

Որքան էլ որ դու ծեր լինես` կարող ես ապրել ևս մի տարի, որքան էլ որ ջահել լինես` կարող ես մեռնել յուրաքանչյուր օր։

Ռոխաս

Հին ժողովուրդները միակ հին բանն են, որոնք երբեք չեն ծերանում։

Կարլ Վեբեր

Ծեր հասակում ոչ մի բանից այնպես չպետք է զգուշանալ, ինչպես ծուլությունից ու անգործությունից։

Ցիցերոն

Հիշել է պետք միշտ. ծերությունը կգա` անխուսափելիորեն, որ ձեր ոչ մի ժամը զուր տեղը չկորչի։

Օվիդիոս

Աղբյուր` med-practic.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ