
Եկեք աֆորիզմենք ու տեսնենք, թե ինչ են ասում մեծերը կնոջ մասին:
- Կանայք սուրբ են, կինը, որին սիրում ես, սուրբ է կրկնակի։
Ալեքսանդր Դյումա
- Որքան աստղեր կան երկնքում, այնքան խաբկանք է պահում իր սրտում կինը։
Հիպոկրատ
- Սիրել կնոջն ամբողջ սրտով պետք չէ, իսկ չսիրել՝ չի ստացվում։
Դալի
- Գիշերը փայլ է տալիս աստղերին եւ կանանց։
Ջորջ Բայրոն
- Կանայք ավելի լավ են հասկանում երեխաներին, սակայն հոգու խորքում տղամարդիկ ավելի շատ են երեխա։
Նիցշե
- Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ։
Նապալեոն Բոնապարտ
- Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք թվում են լավի և վատի, կախարդականի և սարսափելիի համադրություն: Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք գոյություն ունեն:
Չարլզ Բուկովսկի
- Կնոջը անհնար է հաղթել: Եթե դուք անախորժություններ չեք սիրում, ապա նույնիսկ չեք էլ փորձի:
Ուիլյամ Ֆոլկներ
- Կանացի բնազդը շատ ավելի հզոր է մեծագույն մարդկանց հեռատեսությունից:
Օնորե դե Բալզակ
- Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք այս հարցերում ավելի զգայուն են: Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը:
Օսկար Ուայլդ
Դե իսկ “Եկեք աֆորիզմենք” շարքը կշարունակվի:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0