
Այս անգամ «Եկեք աֆորիզմենք» շարքում կանդրադառնանք ընտանիքին: Ընթերցենք միասին.
Ընտանիքը հասարակության բյուրեղն է:
Հյուգո
Կինն ընտանիքի փրկությունը կամ կործանումն է:
Ամիել
Գեղեցկուհու ամուսինը գտնվում է մշտական տագնապի մեջ:
Իխարա Սայկակու
Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է:
Սանտայանա
Կինը, որը ծիծաղում է իր ամուսնու վրա, այլևս նրան չի սիրում:
Բալզակ
Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին:
Բալզակ
Ինչպիսին ամուսինն է, այնպիսին էլ կինն է:
Թենիսոն
Ամուսնանալ՝ նշանակում է կիսով չափ պակասեցնել իր իրավունքները և կրկնակի մեծացնել իր պարտականությունները:
Շոպենհաուեր
Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, եթե վատը հանդիպի կդառնաս փիլիսոփա:
Սոկրատես
Ամուսինների միջև որքան շատ է ամոթխածությունը, այնքան շատ է սերը:
Պլուտարքոս
Հիշեք, որ ձեր երեխաները ձեզ հետ կվարվեն այնպես, ինչպես դուք եք վարվում ձեր ծնողների հատ:
Թալես Միլեթացի