
Կյանքում միշտ էլ այդպես է լինում. մռայլ ամպերի ետևից վերջիվերջո հայտնվում է պայծառ արևը։ Իմ կյանքում էլ այդպես եղավ. մռայլ օրերից,կարկտահար եղած րոպեներից հետո վերջապես հայտնվեց մի «Ադամանդ» ։Այո՛,ես նրան այդպես եմ կոչում։ Որովհետև նա ադամանդի պես թանկարժեք նվեր է իմ կյանքում,ինչպես ներքուստ այնպես էլ արտաքուստ։ Մոխրագույն երանգ ստացած ամպերի ետևից վերջապես հայտնվեց իմ պայծառ Արևը, ով ինձ սովորեցրեց այս գունազարդ կյանքի բոլոր մութ ու խավար կանոնները։ Երբեք չեմ մոռանա Ձեր այս խոսքերը, որոնք դաջվել են ուղեղումս. «Այս կյանքը նման է օվկիանոսի. օվկիանոսը մեր երկիրն է, իսկ ձկները մենք՝ մարդիկ։ Դու փոքրիկ ձուկ ես և պետք է սովորես ապրել շնաձկների ստվերում և այնպես անել, որ նրանք ոչ թե քեզ տեսնելով գայթակղված հոշոտեն, այլ ընդհակառակը խոնարհվեն քո առջև։ Դու մի օր կհայտնվես բարձունքում,և բոլոր այն մարդիկ, ովքեր մնացին կանգնած նույն տեղում, կցանկանան հավասարվել քեզ։ Այս կյանքում միլիոնավոր մարդիկ են ցանկանում հասնել հաջողության, բայց միայն մեկին է հաջողվում։ Այնպես որ որոշի՛ր. ցանկանու՞մ ես լինել միլիոնավոր մարդկանց նման, թե՞ լինել մեկը, որով կհպարտանա ամբողջ հայ ազգը։ Դու պետք է նման լինես արևի, որովհետև արևը մեկն է միլիարդավոր աստղերի մեջ։ Մարդիկ արևի դուրս գալուն պես ուրախանում են, իսկ երբ երևում են աստղերը, պարզապես նրանց փայլին են ուշադրություն դարձնում, և երբ որ կորչի արևը, նրանց փայլը նույնպես կկորչի»։ Դուք իմ առաջին ուսուցիչն եք, ով ինձ սովորեցրեց կյանքի կանոնները,գրական աշխարհի քաղցր հնչյունները, բայց նաև այն ցածրաձայն մեղեդիները, որոնք կարող են ինձ հիասթափեցնել։ Ես սիրում եմ Ձեզ, հավատում եմ Ձեզ,և մի օր բոլորը կիմանան թե ո՞վ է այդ թաքնված ուսուցիչը: «Այնպես արա՛, որ կյանքդ հյուսվի նուրբ թելերով, ոչ թե տեսքից հաստ, իսկ ներսից բորբոսնած»։