Ինքնավստահության պակասի հիմքում ընկած է անհիմն վախը, որը կարծես արգելակում է մարդուն և խանգարում է նրան լինել երջանիկ: Ստուգի՛ր, արդյոք դու չե՞ս անում նույն սխալները, և եթե այո, պարզիր, թե ինչպես պայքարել դրանց դեմ:


Մասնագետ-հոգեբանները, ինչպես նաև «բանիմաց» մարդիկ հաճախ ասում են.

«Այս ամենը անվստահությունից է, դու պետք է աշխատես քո ինքնավստահության վրա»: Երբեմն սա միայն պատրվակ է, երբ մարդու մոտ չկա ցանկություն լսելու զրուցակցին կամ օգնելու նրան լուծել խնդիրը:


Բայց իսկապես, որոշ մարդկանց մասին կարելի է վստահ ասել, որ նրանց խնդիրները և դժբախտ կյանքի պատճառը հանդիսանում է մշտական տարակուսանքը և կասկածը սեփական ուժերի, արժեքի կամ հնարավորությունների մեջ:


Անվստահության հիմքում ընկած է վախը: Եվ հաճախ այդ վախը լրիվ անհիմն է և անհամաչափ, այսպիսի տարակուսանքը շատ է արգելակում մարդուն, ինչի արդյունքում նա անընդհատ սխալներ է անում, որոնք և խանգարում են նրան ապրել երջանիկ, գոհ լինել ինքն իրենից և մյուսներից, խոչընդոտ է հանդիսանում իրական երազանքներ ունենալու և դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար:


Ստուգի՛ր, արդյոք դու ինքդ անու՞մ ես նման սխալներ: Եթե այո՛, ապա իմացիր, թե ինչպես դրանք հաղթահարել:


1. Մարդիկ անվստահության պատճառով հրաժարվում են որոշակի նախաձեռնություններից:


snow whiteՀենց այս պատճառով մարդը չի կարող կողմնորոշվել, թե իրականում ինչով է ցանկանում զբաղվել կյանքում: Բայց քեզ համապատասխանող որևէ բան գտնելու համար պարտադիր պետք է փորձել և փնտրել «քոնը»:
Դու փորձում ես, սովորում, անում եզրահանգումներ և սկսում ես նորից. հենց սա է իրական կյանքը: Անվստահ մարդիկ ոչինչ չեն նախաձեռնում և զսպում են իրենց որևէ նոր բան ձեռնարկելուց, փորձելուց:
Բայց ինչքան շատ ես կասկածում, այնքան քիչ է հավանականությունը, որ կկառուցես քո ցանկալի կյանքը:

2. Նրանք ապրում են` վախենալով ուրիշների կարծիքից:

Ինչքան ավելի անվստահ է անձը, այնքան շատ է այդ անվստահությունն ազդում նրա մտքերի վրա:

tumblr_matstbDMC11r7axw0Նա անընդմեջ մտածում է այդ մասին, և պակաս ժամանակ է հատկացնում այլ բաներին: Նա ապրում է անվերջ վախի մեջ, մտածելով, որ շրջապատող մարդիկ կպախարակեն նրան թերությունների համար:
Դու վախենում ես ինչ-որ մեկի հետ շփվել, քանի որ չես ուզում, որ նա քեզ լավ ճանաչի: Մարդն իր էությամբ միշտ պատրաստ է դատապարտել և քննադատել ուրիշին: Բայց խնդիրն այլ է. ինչու է դա քեզ այդպես հուզում: Չէ՞ որ ոչ մեկն իդեալական չէ: Եվ հավատա, որ քո թերությունները դա վերջին բանն է, ինչին ուշադրություն կդարձնեն մարդիկ քո հետ շփվելիս:


3. Նրանք, որպես կանոն, խուսափում են նոր ծանոթություններից:

Milhouse-AloneՄիջանձնային հարաբերությունները կազմում են մեր կյանքի կարևորագույն մասը:

Շփումը, մարդկանց հետ համագործակցությունը ազդում են մեր կյանքի վրա նույն ձևով, ինչպես մենք ենք ազդում ուրիշ մարդկանց կյանքի վրա: Իհարկե, անվստահ մարդն ունի ընկերներ, բայց նա ինքը, որպես կանոն, շատ լավ ընկեր չէ: Պատճառը նրանում է, որ անվստահությունը ստիպում է նրան շատ բաներից խուսափել և մարդկանցից խույս տալ:


4. Նրանք շատ ուժ և ջանք չեն գործադրում հաջողության հասնելու համար, քանի որ ներքուստ չեն հավատում, որ կկարողանան հասնել նպատակին:

Shy-GIF-2015Մենք ինքներս ենք որոշում տարբեր գործերի կարևորությունը և արժեքը, և ինքներս էլ ընտրում ենք մեր կյանքը: Ինչքան բան ենք ներդնում սեփական կյանքի մեջ, այնքան շատ ենք ստանում ի պատասխան, և ստացածը իմաստավորվում է: Մյուս կողմից, ինչքան քիչ ջանք ենք թափում, ինչքան քիչ ենք փորձում անել և խուսափում ենք մեր արարքների պատասխանատվությունից, այնքան պակաս իմաստ է ունենում մեր կյանքը:

 


5. Անվստահությունը թույլ չի տալիս մարդուն լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Անվստահ մարդը գերադասում է մյուսներից առանձնանալ:


cat-hiding-in-sofa-GIFԵթե դու ունես ինքնավստահության պակաս, դա չի նշանակում, որ պետք է հասարակությունից առանձնանաս/ մեկուսանաս:

Այդ պատճառով շատերն են հասարակական վայրերում անբնական պահվածք ունենում կամ այլ տեսակի մարդ ձևանում: Նրանք թաքցնում են սեփական թերությունները և արդյունքում` իրենք իրենց էությունը:

Փորձիր դուրս գալ սեփական կաղապարներից, քանի որ իրական կյանքը գտնվում է դրանցից դուրս:


 

6. Նրանք երբեք չեն գտնում սեփական «Ես»-ը:

bw mirrorՄարդկանց զգալի մասը խորությամբ իրենք իրենց չեն ճանաչում, քանի որ չեն տրամադրում բավականաչափ ժամանակ ինքնաուսումնասիրության և ինքնաճանաչման համար: Բայց ինքնաճանաչման լավագույն ձևը պարզապես լիարժեք կյանքով ապրելն է, ճանաչել այն ամենը, ինչ կատարվում է քո ներսում և շրջապատում: Դու կարող ես հետևել ինքդ քո ներքին հակազդեցությանը, տարբեր իրավիճակներում ուսումնասիրել այն ամենը, ինչ քեզ դուր է գալիս, իսկ ինչը`ոչ և գտնել քո տեղն այս աշխարհում:Կյանքը քեզ տալիս է մեծ հնարավորություններ:


7. Նրանք հերքում են սեփական համակրելիությունը և յուրահատկությունը:


tumblr_m5tpznNu4k1r694j3Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և հիասքանչ, դա փաստ է: Դու զգում ես քեզ անկատա՞ր: Բայց ցույց տուր մի մարդու, ով կատարյալ է և չունի թերություններ: Նույնիսկ ամենագեղեցիկ և ամենանշանավոր մարդիկ ունեն իրենց թերությունները, թեկուզ և փոքր կամ մեր համար աննկատելի: Բայց նրանցից շատերը կարողանում են սեփական թերությունները դարձնել առավելություններ և նույնիսկ ի ցույց դնել և դրանցով հպարտանալ:


8. Նրանք բաց են թողնում կյանքի կողմից իրենց առաջարկվող հնարավորությունները` վերապրելու և ճաշակելու տարբեր հաճելի և լավ բաներ:

tumblr_inline_nobn4p4Z4l1rj4zgt_500Անվստահությունը ստիպում է մարդկանց ապրել ոչ լիարժեք կյանքով: Նրանք անում են ավելի քիչ և ավելի շատ անհանգստանում են, կուտակելով ուղեղում բացասական մտքեր, և բաց թողնելով նոր հնարավորությունները:
Կյանքը քեզ տալիս է բազմաթիվ շանսեր, իսկ քո խնդիրը դրանցից օգտվելն է: Քեզ տրված է ամեն ինչ աշխարհը ուսումնասիրելու, կատարելագործվելու և որպես անհատ օրեցօր աճելու և զարգանալու համար: Մի՛ վատնիր քո կյանքը:


9. Նրանք միշտ չէ, որ ազնիվ են հարաբերություններում, ինչը մեծացնում է ձախողվելու ռիսկը:


giphy (23)

Հարաբերությունները պահանջում են, որ երկու անձ ազնիվ լինեն իրար հետ, իսկ դրա համար պահանջվում է, որ մարդը լինի ազնիվ նաև ինքն իրեն հետ: Անվստահությունն արտահայտվում է հարաբերությունների ընթացքում և առաջացնում անցանկալի լարվածություն: Մի կողմից հարաբերությունները կարող են դրական ազդել մարդու վրա և օգնել պայքարել անվստահության հետ: Սակայն, եթե մարդը չի ուզում դա անել, ուրեմն նա մերժում է որպես անհատ աճելու հնարավորությունը: Եվ զարմանալի չէ, որ որոշ ժամանակ անց ընկերը կորցնում է հետաքրքրությունը նրա նկատմամբ:


Եվ ի՞նչ, նման է քեզ կամ քո ընկերներից որևէ մեկին: Իսկ այդ պարագայում ի՞նչ անել:


Ապացուցված է, որ կա ընդամենը մի տարբերակ ազատվելու անվստահությունից.

Պետք է ստիպել քեզ վերապրել այն, ինչից դու վախենում ես:


Ուրեմն.

  • ձեռք բեր նոր ծանոթություններ, շփվիր տարբեր մարդկանց հետ, տարբեր իրավիճակներում: Դա կօգնի ոչ միայն ճանաչել նոր  մարդկանց, այլ նաև գտնել նրանց, ովքեր կիսում են քո մտածելակերպը, քո արժեքները, և նույնիսկ, շատ հնարավոր է, նաև` քո երազանքները:
  • քո մասին խոսելիս, ամեն անգամ աշխատիր ասել ճշմարտությունը. քո անկեղծությունը և բաց լինելը շատերի կողմից կգնահատվի:
  • փորձիր գոնե ամիսը մեկ մի նոր բան անել: Օրինակ` փորձիր մի անծանոթ էկզոտիկ խոհանոցի ուտեստ կամ մասնակցիր մի նոր հետաքրքիր դասընթացի:
  • քո սխալներից և ձախողումներից արա հետևություններ և սկսիր ամեն ինչ նոր էջից: Եթե գիտես Էդիսոնի մասին, ապա նրա կյանքի օրինակը շատ հետաքրքիր է: Նա կատարել է շուրջ 10.000 անհաջող փորձեր` իր ստեղծած էլեկտրական լամպը կատարելագործելու համար:

Ուրեմն, մի՛ հուսահատվիր առաջին իսկ ձախողումից հետո, շարունակի՛ր գործել, մինչև քո ջանքերի դիմաց կստանաս քեզ գոհացնող արդյունքը:
Եվ ոչինչ, եթե սկզբից դժվար է լինելու: Մի՛ հուսահատվիր, շարունակի՛ր, և որոշ ժամանակ անց դու անպայման կմտնես հունի մեջ, նույնիսկ կստանաս հաճույք և վճռաբար հաջողության կհասնես այնպիսի բնագավառներում, որտեղ առաջ քեզ չես էլ պատկերացրել:


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒ՜Ն:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ