
Անցանք ճանապարներ՝ տատասկոտ, քարքարոտ,
Միասին սանձեցինք փոթորիկներ անսանձ,
Ու երբ հասանք նորաշեն մեր տանը. կանգ առանք հանկարծ,
Կարկատված ամպերից անջերմ արև ծիկրակելով փորձում է ջերմացնել հոգիները պաղերիս,
Քրքրված մի սիրտ փորձում է արտահայտվել յուրովի իր եղած չեղածով` չեղածից եղած ստեղծելով,
Մանկատան պատից հանված մի քարի նման պատուհան անունով, որով որբի հույսն է գալիս ամեն ծնվող ծեգին:
Համբերությունը կյանք է, բայց երկար համբերելն էլ մղձավանջ է,
Գուցե մարդն է հիմար, որ փորձված ժամանակի հետ փորձում է խաղ անել,
Գուցե նաև խաղ անելով հաղթել,
Փշրել ոսկրացած ժամանակը, հետո փոշոտ ոսկորների փոշին մաքրել տալ կյանք կոչվածին ու ասել կորիր…
Որտեղ քոնը կասես, էդտեղ ճռճռոցը կլսես ոսկորներիդ:
Ցավացող ժամանակ, անցիր դու իմ կոքավ արագ, մի կյանք տարար ինձնից,
Անցիր գնա ու մի հիշեցրու անբուժելի հիվանդին քո մասին,
Գնա ու մի ցավեցրու ծերանուցում զավակի ճամփին աչքը մաշողին:
Մի հիշեցրու հերոս զինվորին հողը դրած խեղճ հորը քո մասին ու իր զավակի մանկությունը թանկագին,
Թող մարդիկ ապրեն ամեն մի րոպեն նորից քեզ դառնող,
Թող մարդը ապրի իր կյանքը, մի գողցաիր նրանից իր անդարձ ժամանակը: