Աշնանային մի պայծառ օր էր…
Աղջիկ կար մի աննման աչքերով ու նրան թվացել էր, թե Աստված սեր է պարգևել իրեն խոշոր աչուկներով: Բարությունն էր նրա կրկնապատկվել, (ասում են սիրող ու սիրված մարդիկ բարի են լինում)
Գտել էին միմիանց Խոշորն ու Աննմանը, երջանիկ էին Յուրահատուկն ու Առանձնահատուկը: Վերջապես աստղն էր փայլել՝ միասին ու համատեղ կյանքում տեսած ամեն դառնություն էր մոռացվել:
Արևն այլ էր փայլում, անձրևի տակ էր պարում , այդ հիմա է, որ արևից մրսում է: Աշնանային մի սև օր…
Տղան այդ ասաց.
– Թեկուզ և աննման են աչերը քո, բայց էլ չեմ սիրում նրանց՝ քունս ինձնից տանող են, չարաճճի ես, պորթկուն ես, իմ երազին նման չես: Աղջիկն ասաց.
– Իսկ Դու Իմ Երազն էիր գտնված:
Տղան ասաց.
– Խելացի ես, համառ ես, ինձնից ուժեղ ես, իսկ մարտում կյանքի կամ մարզիկի հաղթել միայն գիտեմ ես, ինձ համար պարտվելս ո՞րն է: Եվ էլի շռայլեց բառեր բութ ու անհասկանալի… Մաշված օրեր անցան մի քանի, մթնել էր դեմքը սպիտակաձյունիկի… Ցավն էր ծորում աչքից աղջկա, երբ հիշում էր նա խոսքերը տղայի՝ …
Անքուն իր գիշերներում աղջիկն այդ հաճախ էր ինքն իրեն կրկնում խոսքրը տղայի
«Երբեմն հույսերը հուսահատությունից են ծնվում Իմ սիրելի, պայքարում քո կյաքնի երբեք մի վհատվիր»:
Ամեն մի բառը տղայի փշի նման շարվել էր սրտին աղջկա, շրթին ականջին ու աչքին…
Ու մի օր բախտը թակեց դուռն այդ խենթուկի՝ ասաց արի տանեմ քեզ իմ ճամփով հարթ ու բարի…
Օրեր, օրեր ու էլի օրեր անցան, ցավը բթացավ, հույսը վերջնական մահացավ, էլի մի քանի օր ու հանդիպում պատահական:
_ Կներես ինձ խելացիս, զայրույթի պահին էր խոսքերը բոլոր այդ ասված ու անմտածել, երեկ քեզ տեսա մեծ էկրանով, ինչպես միշտ փայլում էիր: Դու ինձ պետք ես գիտե՞ս, անգամ մեր խենթ ու խելառ կռիվներն եմ կարոտում, առանց քեզ ապրելը ինձ համար մի տեսակ շատ է դժվարանում այս աշխարհում: Կներես եմ ասում, բայց «իսկական», այլ ոչ անցյալում եղած մի «թեթևակի», թույլ տուր մոտենալ ու ասել բառեր ի սրտի: Աղջիկը մթնեց ինչպես մի սև ամպ, այն ամպի նման, որ լքեց իրեն, կուլ տալով արցունքը դառնաղի նա ասաց.
– Օրը բաժանման, փշերը այն, որ շարեցիր մեր կյանքի ճամփին ծաղկել են արդեն ու պատնեշ դարձել Իմ ու Քո միջև: Նրանց ջրել է արցունքն իմ աղի, տեսնում ես, ես անգամ փշից էլ վարդ քամել գիտեմ, իսկ դու ասում էիր, միայն քեզ «գովվել» գիտես, գնա, հեռացի՛ր, «աչքիցս կորիր», Սիրտս ես Պղտորել :

Ձեզ նույնպես կարող է դուր գալ