ԱՆուշիկ Թովմասյան – «Պայքար»

Եթե ծառը ծեր կարող է առանց փչակ ապրել, ես ինչու չեմ կարող առանց քեզ ապրել, Եթե տերևը  չոր ջրի մեջ չի փշրվի ու լող կտա,
Ապա ես ինչու չեմ կարող առանց սեր ապրել ու լողալ կյանքում այս,
Եթե անձրևի ծոցում արևն է ինձ ժպտում, թող որ հուսամ, որ անհույս չենք,
Եթե ծվատված արագիլի բույնը պահեստ է դարձել չար ագռավներին,
Բայց ախր նորից գարուն է գալու՜ արագիլը նորից է գալու,
Երբ դրսում՝ ցրտին, վարդն է պայքարում իր կյանքի համար, ապա մարդ կոչվածիս կոտրվելն էլ որն է,
Երբ նպատակիդ լինելիությամբ է արդարացվում ճանապարհիդ անորոշությունը,
Երբ անկատար երազանքներիդ կողքով ես անցնում, որոնք մեկիկ-մեկիկ իրենց կատարվելուն են սպասում,
Երբ բոլորը հոգնեցին պայքարից, թողեցին ու հեռացան, իսկ դու դեռ այն կարծիքին ես, որ մի ծաղկով էլ գարուն կգա,
Որ մի ձեռքն էլ կարող ես բարություն անել ու ի լուր աշխարհին չհայտարարել,
Էդ դեպքում քեզ առանց ինձ թողնելս որն է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ