Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Նորից նույն ճանապարհն է, նեղ ու երկար,
Նույն երկաթուղայինն ու դեմքերն են դասի շտապող,
Ամեն բան առաջվանն է, պարզապես կանգառն է որբացել իմ և քո բացակայությունից,
Ու մի պահ, երբ ինձ տեսան՝ ծառերը, ցրված դեմքերը, երկինքը լուսե և կանգառը մեր,
Ցնծացին, թնդացին կարոտից ու հույզից,
Ի՛մ խորհրդավոր, ի՛մ անմեղ, ի՛մ անխելք տարիներ,
Ես կարծես նույնն եմ մնացել, բայց դուք, բայց Նա, էլ չկաք,
Լոկ հուշեր կան թանկագին:
Բարձրանում եմ երկաթուղային, նստում իմ տեղում՝ քո կողքին,
Բայց դու չկա, քո աթոռին ուրիշն է նսատծ՝ դու չես,
Մտածում եմ մի՞թե դու ինձ չես կարոտել «Իմ Երջանկություն»
Որ անցյալը վերհիշելու պատրվակով,
Մի տոմս անվերադարձ վերցնեինք ներկայից,
Ու փախչեինք, փախչեինք հեռու՜ հեռավոր անցյալ,
Ուր երջանիկ ապագա կար:
Գիտեմ, որ օրերի խիստ ժամացույցը քեզ շատ է զատել ինձնից,
Նաև գիտեմ, որ առանց ինձ շատ ճանապարհներ ես մենակ անցել,
Ու որ ամեն անգամ գուցե և ինձ հիշել,
Բայց…բայց ես էլ քեզ չեմ մոռացել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ