
Նորից նույն ճանապարհն է, նեղ ու երկար,
Նույն երկաթուղայինն ու դեմքերն են դասի շտապող,
Ամեն բան առաջվանն է. պարզապես կանգառն է որբացել ի’մ և քո’ բացակայությունից,
Ու մի պահ, երբ ինձ տեսան ծառերը, ցրված դեմքերը, երկինքը լուսե և կանգառը մեր,
Ցնծացին,թնդացին կարոտից ու հույզից,
Ի’մ խորհրդավոր,ի’մ անմեղ,ի’մ անխելք տարիներ,
Ես կարծես նույնն եմ մնացել,բայց դուք,բայց Նա էլ չկաք,
Լոկ հուշեր կան թանկագին։
Բարձրանում եմ երկաթուղային,նստում իմ տեղում՝քո կողքին,
Բայց դու չկաս,քո աթոռին ուրիշն է նստած՝ դու չես,
Մտածում եմ մի՞թե դու ինձ չես կարոտել «Իմ երջանկություն»,
Որ անցյալը վերհիշելու պատրվակով,
Մի տոմս անվերդարձ վերցնեինք ներկայից,
Ու փաղչեինք,փաղչեինք հեռու հեռավոր անցյալ,
Ուր երջանիկ ապագա կար։
Գիտեմ,որ օրերի խիստ ժամացույցը քեզ շատ է զատել ինձնից,
Նաև գիտեմ,որ առանց ինձ շատ ճանապարհներ ես մենակ անցել,
Ու որ ամեն անգամ գուցե ինձ ես հիշել,
Բայց… բայց ես էլ քեզ չեմ մոռացել։