Անուշիկ Մարատի – «Շոկոլադե սեր»

Կյանքդ քաղցրացնողը հենց շոկոլադից էլ սկսում է՝ քո սիրած ամենահամովից,
Նա գիտի, որ իրեն էդպես էլ բաժին չի հասնելու դրանից, բայց քո բերանի համից իր կյանքն է քաղցրանալու։

Կյանքդ քաղցրացնողը դառնահամ զգացած մեկը պիտի լինի, որ դիմանա քո դառնահոտ մերժումներին, ու չդառնանա քեզնից երբեք. մեղրահամ ունի քեզ երջանկացնելու համը դառնացած, դառնահոտ օրերում։

Քեզ քաղցրացնողը գիտի՝ քաղցր պտուղը միշտ էլ դառը կուտ է ունենում, ու գիտի՝ օգտակար Է լինում և՛ կուտը,
Հեշտ չի լինելու քեզ քաղցրացնել նորից.դու չես սիրում էլ շաքարավազ, չես էլ դառնանում սուրճից անշաքար,
իսկական քաղրասերը սկզբից սեր շաղ կտա ,հետո հույս կավելացնի, հետո հավատով կխառնի եղածը՝ նա, ով զգացել է շոկոլադի իսկական համը՝ դառը,իրականը, քեզ մի օր կքաղցրացնի առանց շոկոլադների ու ավելորդ քաղցրության, կլինի սուրճդ ու քաղցրդ, կլինի դառը, բայց իսկական ու կզգաս՝ դառը սուրճը քաղցր է առավոտները, երբ մենակ չես։

Համ ու հոտս ես, քեզ միշտ քաղցրությամբ եմ հիշում դառնահամ օրերիս անցյալում , հիմա ես գիտեմ՝ քաղցր է կյանքը՝ անշոկոլադ, որովհետև իրար հետ զգացել ենք շոկոլադի իրական համը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ