Անուշիկ Մարատի ֊« Քո մասին ես շատ եմ լռել »

Քո մասին ծնված մայրամուտները
հիմա իմ մեջ արևների են սպասում,
որովհետև իմ հանդեպ մեռած զգացմունքներին
ես երբեք չեմ հավատացել:

Քո մասին հոսել են ճիչեր ու որպես հրաժեշտ է բացվել օրը,
բայց ես շարունակել եմ ապրել՝
մեռցնելով իմ ցավը խորը:

Քո մասին եղանակն է պատմել,
ու թռչունն է սավառնել օդում,
ու ինձ միշտ հավատացրել են՝
շուրթերդ անունս չեն ատում:

Քո մասին լռել եմ բազմիցս,
բայց ճակատիս է եղել անունդ,
թե չէ, ինչպե՞ս է,
որ երբ ինձ փողոցում տեսել են,
բարևի փոխարեն ասել են՝
ինչու՞, ինչպե՞ս ես ապրում:

Իմ արևերը մայր են կանչում մայրամուտներին՝ քո մեջ ապրող,
Որովհետև ես երբեք չեմ հավատացել՝
ծնողը իր բալին թողնում է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ