***

Ա՜խ, իմ հայ զինվոր, սիրտդ տխուր է…

Մենք էլ ենք տխուր՝  քո սրտի նման:

Ու լացակումած աղոթք ենք անում

Մեր արթուն կանգնած զինվորի համար,

Որ դու զորանաս թշնամու առաջ:

Ա՜խ, քո մտքում է քո մայրը անգին,

Ու հայրենիքդ, որից է կախված մեր վաղվա օրը:

Կներե՜ս, մայրս, քեզ պատճառեցի դաժան մի կսկիծ,

Բայց դու լավ հիշիր, ես դեռ ապրում եմ

Ու պիտի՛ ապրեմ հավերժության մեջ

Ընկնում եմ սակայն՝ կարոտը սրտիս,

Իմ կիսատ թողած աշունը սրտիս,

Որ դեռ գալու էր գարուններ կանաչ,

Տերևաթափի նման պոկվեցինք՝

Ողջ հայությանը վիշտ պատճառեցինք:

Ընկնում ենք սակայն կարոտած  կյանքից

Իմ կիսատ ապրած աշուն ու գարուն

Որ առանց ինձ եք սեղան նստելու,

Բայց հաստատ գիտեմ, որ դուք առանց ինձ կենաց չեք խմի…

***

Ինչքան թախիծ, սեր ու կարոտ

Հողին տվինք մենք այսօր:

Ծարավ սրտեր, ի՞նչ իմանաս

Ու՞մ տենչացիք դուք այսօր:

Ինչքա՜ն արցունք, հառաչանքներ

Տարաք ձեզ հետ դուք այսօր:

Ձեր մայրերը՝ սարերի պես,

Կանգուն մնան թող այսօր,

Որ մայրական իրենց սերը

Շիրմին գալով հագեցնեն,

Ու հասկանան՝ դուք հավերժ եք,

Այո՛, և կա՛ք հավիտյան:


«Նվիրում եմ բոլոր ընկածմեր հերոս զինվորներին, խաղաղություն նրանց հոգիներին»:  – Անուշ Թաթոյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ