Անուշ Խաչատրյան – «Բողոք»

Միշտ բողոքում ես.
Գիշերը մոռանում եմ, պահարանիդ վրա թողնել մոխրամանը։
Ժամը հազարն է,
Դու բարկանում ես…
Ինձ չես նկատում՝
Բայց մոխրամանը, աչքիցդ երբեք չի վրիպում։
Քնքոտ ես դարձել…
Հոգնածությունդ իմ մեջ թաղելու փոխարեն, սփռում ես բարձիդ վրա՝ քնիդ մեջ…
Կարծելով առավոտյան թարմ տեսք կունենաս։
Ոչի՜նչ…
Կարդուկեմ նաև վերնաշապիկդ, Պատրաստ կթողնեմ աթոռին, հե՛նց աչքիդ առաջ,
Որ հանկարծ՝ նորից չբարկանաս…
Ոչի՜նչ, թող որ աչքիցդ, ես հեռու լինեմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ