Անուշ Խաչատրյան – «Տեղն արել ես»

Տեղն արել ես՝
Անդադար ցավում ես
Ամեն օր ցավում ես,
Հանգիստ չե’ս տալիս…

Տեղն արել ես՝
Զգացնել ես տալիս
Կարոտել ես տալիս,
Հանգիստ չե’ս տալիս…

Տեղն արել ես՝
Տեղավորվե՜լ, տեղը տեղին։
Հավե’րժ մնա, որ ցավ չտաս
Տեղի՜ն, անտեղի՜ն…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ