Անուշ Խաչատրյան – «Չընթերցված նամակները»

Դժվար սա կարդաս, բայց գրելու պահանջ ունեմ.
Ու ոչ միայն սա՝ դարակումս դարսած հազար ու մի նամակագրություններ կան։
Գիտես, չընթերցված նամակները, որոնց մասին անգամ հասցեատերը չգիտի, կյանքում գոնե մեկ անգամ պիտի կարդաս։
Թեկուզ ցավես,
Թեկուզ լաց լինես,
Գոռաս՝ պիտանելիության ժամկետդ կորցնելու դարդից, բայց պիտի կարդաս։
Այնտեղ շատ բան կգտնես քո եսի մասին։
Կգտնես նաև նրան՝ ում չես ճանաչում.
Ուրիշ ՔԵԶ կգտնես…
Կարոտս կզգաս՝ մինչև ոսկորներդ։
Լացիս հեծկլտոցները,
Ծիծաղիս պոռթկումն ու…
Անքեզությունս…
Կցանկանաս վերջ տալ առաջին ցավը զգալուց անմիջապես հետո, կջանաս փրկել քեզ հետագա մեղքերից, բայց չե՜ս կտրվի…
Ներսումդ ամեն բան կխառնվի, ու որպես պահի թեթևացում՝ կընտրես ամենագեղեցիկ ու անցավ նամակս…
Նամակ, որտեղ միայն սերդ եմ գովում, որը և թվացյալ էր, կամ՝ միգուցե իմ երևակայությունը։
Կկարդաս քեզ գովերգող տողերս՝ գրկախառնություններիդ մասին, շոյանքներիդ մասին, համբույրիդ մասին ու կատես քեզ… հա՜ կզզվես քեզանից ավելի’ քան երբևէ։
Կատաղությունից կըճզմես այն ձեռքդ, որով ըստ նամակի՝ շոյում էիր դեմքս։
Մարմնիդ ամեն մաս, նկարագրածիցս գուցե ցավ ապրի, ու ինքդ քեզ խոստովանես, որ արժանի ես…
Կներես ցավեցնելու համար, ուզում էի զգաս այն, ինչ որ ես…
Չընթերցված նամակները, կարելի է կարդալ կյանքում գոնե մեկ անգամ…

Աղբյուր՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ