
Ավտոբուսում, կողքիս մեկը նստեց։
Հմայիչ էր, գեղեցիկ։
Լարվեցի, իր ներկայությունից՝ ետ քաշվելով մի անկյունի վրա։
Բոլորովին անծանոթ մեկն էր, առաջին անգամ էի տեսնում։
Ինձ թույլ չէի տալիս նայել նրան, բայց զգում էի որ մերթընդմերթ ինձ էր աչք գցում։
Աչք գցելը շոյե՜ց հոգիս, բայց մինչև հասկացա, որ սիրահարվել եմ՝ իջավ կանգառում…
Երկու կանգառից, ինքս էլ իջա՝ շտապում էի մետրո նստել։
Գետնանցումի սառը քամին, միանգամից փչեց դեմքից։ Սարսուռ զգացի, կծկվեցի մի տեսակ։
Այդ պահին, ինչ որ մեկն ինձ իր վերարկուն առաջարկեց.
_Խնդրեմ
Չէի հասկանում՝ մերժե՞լ, թե՞ ոչ…
Ինձ շատ լավ էի զգում, ջերմացա։ Բացի այդ՝ օծանելիքը մի տեսակ գերեց ինձ։
Վերարկուն վերադարձնել չէի ցանկանում…
_Շնորհակալ եմ,_ասացի ես, ժամանակ ձգձգելով՝ երևի մինչև նստեինք մետրո։
Վերարկուն վերադարձրի, երբ արդեն վագոնում էինք, ժպտաց ինձ և տեղավորվեց կողքիս։
Ներկայությունն ինձ հաճելի էր…Օծանելի՞քն էր կրկին պատճառ… չգիտե՜մ…
Բացվեցին վագոնների դռներն ու… նա գնաց, վերջին անգամ ինձ ժպտալով…
Հաջորդ կայարանը… լսելուն պես, հասկացա որ ամեն կանգառում, մեկին կգտնես, մյուսը՝ կգնա…