Անուշ Խաչատրյան – «Ապրել չգիտե՞մ»

Ես մի անգամ արդեն հաղթել եմ կյանքին՝
Նա ինձ ի սկզբանե չէր ընդունում։
Երևի դեմ էր որ ծնվեի
Երևի իմ տեղը չէր
Երևի գիտեր, որ բարդ կլինի
Բայց ես՝
Աներեսի պես, ապրել ցանկացա
Փրկվեցի,
Սկսեցի դեռ այդ ժամ՝
Կյանքին մարտահրավեր նետել։
Իսկ դու ասում ես՝
Ապրել չգիտե՞մ…
Ես ծնվել եմ յոթ ամսեկան
Կամ վեց ու կես,
Լավ չեմ հիշում
Ես ծնվել եմ կարելի է ասել երկու անգամ,
Բայց չե՛մ շտապում։
Համբերատար եմ,
Բայց քեզ չեմ համբերելու,
Քեզ չեմ սպասելու որ ետ դարձ անես
Որովհետև ես՝ առաջ եմ գնում։
Բայց դու կրկնում ես՝
Ապրել չգիտե՜մ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ