
Անուշ Խաչատրյան – «Գիտե՞ս»
Գիտե՞ս
Դու ծառ ես
Ում ես մշակել եմ,
Ու որպես պտուղ՝
Քաղում եմ բանաստեղծություններս։
Դու տառ էիր սկզբում,
Հետո բառ դարձար,
Գիր դարձար, և պոե՜մ դարձար։
Իսկ հիմա.
Դու ծառ ես
Արդեն չորացած,
Հուշ դարձար՝
Դեռ չմեծացած։
Գիտե՞ս
Ես շիվ եմ տնկել
Քեզանից պոկված,
Որ նորից
Մուսսա դառնաս
Դու ծառ ես,
Բանաստեղծություն՝
Վերամշակված։