
Անուշ Խաչատրյան – «Գեթ մի օր չկարողացա ապրել առանց հավատի»
Գեթ մի օր չկարողացա ապրել առանց հավատի,
Թե’ փոքր հասակում, թե դեռահաս, և թե հասուն։
Եվ մեծացա, որպես “հավատացյալ” ( ձեր պատկերացրածը չէ) …
Չկարողացա գտնել անփոխարինելի մարդկանց, բայց կյանքումս պատահածներին փոխարինելն, անհնարին դարձավ…
Չկարողացա “մեղքից” ազատվելու համար, ամեն պատեհ-անպատեհ առիթին, և ո’չ ԱՍՏԾՈ, և ո’չ էլ ՄԱՐԴԿԱՆՑ անունը շահարկել։
Չպարտադրեցի ոչ մեկին, և սովոր եղա բաց թողնել, եթե գնում են։
Միգուցե չսովորեցի՞ ես իմը պահել …
Կարևորեցի ինձ կյանքի կոչած մարդկանց, ծնողներիս
Ու սիրեցի’ այս աշխարհն անվերապահորեն…
Ես երբեք չսպանեցի մարդկանց զգացմունքները, բայց հոգեպես մեռա՛ հազար ու մեկ անգամ….
Չկարողացա դավաճանել ոչ ինձ, և ո’չ էլ նրանց, ովքեր հայտնվում են իմ ճանապարհին։
Չգողացա ոչ մեկի երջանկությունը, Մշտապես ավելորդ համարեցի պայքարի մեջ մտնելը։
Գուցե ես պատրա՞ստ եմ իմը զիջել, եթե ինձ ընտրության առջև են կանգնեցնում։
Եվ սովոր եղա… ես սովո’ր եղա իմ ունեցածը, միշտ գնահատել։
Դե… չունեցածն էլ՝ կգա’ երևի…