Անուշ Խաչատրյան – «Սիրում ես հետք թողնել մարդկանց կյանքի վրա»

Սիրում ես հետք թողնել մարդկանց կյանքի վրա.
Երևի որ հիշեն քեզ,
Ու կարևոր չէ՝
Կատե՞ն,
Կկարոտե՞ն,
Թե՞ կսիրեն անմնացորդ։
Գնալդ կաղերսեն,
Թե՞ գալդ՝
Դա քեզ բացսրձակ չի հետաքրքրում։
Սիրում ես անունդ շաղարկե՛ն իրար մեջ.
Գովեն քեզ,
Պարծենան քեզնով,
Անիծեն քեզ
Ու ցանկանան, որ չլինես։
Քեզ միևնույն է չէ՞.
Կարևորը՝ անունդ տան…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ