Անուշ Խաչատրյան – «Իմ և քո տարբերությունն այն է»

Իմ և քո տարբերությունն այն է՝
Ես ողջ եմ, դո’ւ մեռած…
Բայց մի վշտանա,
Իմ մեջ ևս հոգի չկա.
Սպանել են՝
Ինչպես քոնը քեզ կերտելիս։
Ավիրել են՝
Քարը քարին, շարելու պես։
Մեկ էլ հանկարծ, փուլ ես եկել,
Մշակել են՝ նորի՜ց կերտել

Իմ և քո տարբերությունն այն է՝
Ես խոսել գիտեմ, դու՝ չէ…
Շատ մի’ նեղսրտիր,
Ես էլ եմ լռում.
Քո պես, համրորե՜ն,
Երբ անխիղճ ցավը՝ սիրտս է խոցում։
Լռակյաց եմ տե’ս.
Ճի՛շտ հենց քեզ նման…
Ինչպես քեզ ստեղծած, առաջին օրից՝
Իմ բերնում և’ս լեզու չե՜ն դրել…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ