«Զգում եմ որ ասելիք ունեմ, բայց դեռ լռում եմ» / Անուշ Խաչատրյան

– Ողջույն: Ի՞նչ կասեք երիտասարդ ստեղծագործողների մասին: Արդյո՞ք նրանց նկատում են, ու ի՞նչ թեմաներով են ստեղծագործում:

– Ողջույն։ Արդի ստեղծագործողներ բավականին շատ կան, թեմաներն ավելի քան բազմաբովանդակ են։
Նկատում են իհարկե՝ կարդացողի, հետաքրքրվողի համար նրանք միշտ են նկատելի,ու կարևոր չէ՛ թե քանի՞ հետևորդ նրանք ունեն կամ կունենան։
Անկեղծ ասած, շատը սիրո թեման է առնչվում: Համ տխրեցնող փաստ կա դրա մեջ, համ էլ հետաքրքրություն՝ «սերը տարբեր կողմերից» դիտարկվելու մասին։

– Ի՞նչ թեմաների շուրջ եք ստեղծագործում: Որո՞նք են Ձեր սիրելի թեմաները:

– Մոտ մի տարի կլինի, դադարի մեջ եմ։ Զգում եմ որ ասելիք ունեմ, բայց դեռ լռում եմ։
Թեմաները,ու առհասարակ գիրս ծնվում է իմ իսկ ապրումնեից, նայած ինչ հոգեվիճակում կլինեմ այդ պահին։

– Ի՞նչ փոփոխություններ կանեիք, ըստ Ձեզ ի՞նչն է պակասում, որպեսզի սկսնակ ստեղծագործողները իրենց ավելի ինքնավստահ ու գնատահված զգան:

– Կարծում եմ ոչ մի՝ գիրը կերտողի համար պիտի միևնույն լինի ընթերցողի կարծիքը։ Սյսինքն իսկզբանե պետք է իր վրա վստահ լինի, քանի որ բոլորին հավասար ստեղծագործությունը դուր գալ չի կարող: Մեկը կգտնի իրեն, մյուսը չի առընչվի այդ հոգևիճակին, մեկ ուրիշն էլ գուցե՝ չցանկանա կարդալ քո ապրումները։
Էնպես որ, ճիշտը ինքդ քեզ մոտիվացիա դարձնելն է։
Մնացածը երկրորդական է ինձ համար:

– Ի՞նչ կոչ ունես հայ հասարակությանը:

– Չեմ սիրում կոչերով հանդես գալ, երևի թե՝ չքննադատեն դիմացինի ապրումները (գրի մեջ):

Ձեզ նույնպես կարող է դուր գալ