
Անցումային արդարադատություն, մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմներ (միջոցառումներ): Նման միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության տապալված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով: Անցումային արդարադատության հիմնական արժեքն է ինքնին արդարադատության հասկացությունը, որը պարտադիր չէ, որ ենթադրի քրեական արդարադատություն: Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ:
Մինչև վերջերս անցումային արդարադատությունն արժանացել է գիտնականների և քաղաքական գործիչների մեծ ուշադրությանը: Դա նաև խթան է հանդիսացել անցումային հասարակություններում քաղաքական և իրավական դիսկուրսի նկատմամբ հետաքրքրության բարձրացման: Ավտորիտար, դիկտատորական ռեժիմներից կամ քաղաքացիական հակամարտություններից ժողովրդավարության քաղաքական անցման ժամանակահատվածներում անցումային արդարադատությունը հնարավորություն էր տալիս այդ հասարակություններին դիտարկել տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, զանգվածային վայրագությունները և նմանատիպ ծանր վնասի այլ ձևերը ժողովրդավարության և խաղաղության անցման սահուն անցման ներքո:
Անցումային արդարադատության ակունքները կարելի է գտնել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակահատվածի Եվրոպայում, երբ մեկնարկել են Նյուրնբերգյան դատավարությունը և Ապանացիստականացման զանազան ծրագրերը Գերմանիայում և ճապոնացի զինվորականների վերաբերյալ արդարադատությունը՝ Տոկիոյի դատավարությունը:
Ընդգրկում է միջազգային այնպիսի լուրջ հանցագործությունների հետաքննությունը և դատական հետապնդությունը, ինչպիսիք են՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները: Դա նպաստում է օրենքի գերակայության սկզբունքի ամրապնդմանը՝ օրինախախտների նկատմամաբ քրեական պատասխանատվության կիրառման միջոցով: Նման միջոցառումների իրականացումը վկայում է այն բանի մասին, որ հանցագործությունը այլևս պատժվելու է և մարդու իրավունքները խախտածները կրելու են պատասխանատվություն հակաօրինական գործողությունների համար: Անցումային արդարադատության անցկացրած միջոցառումների թարմ օրինակներն են Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի գործունեությունը, նաև մի շարք հիբրիդային դատարանների և տրիբունալների՝ Սիերա Լեոնեյի հատուկ դատարանի, Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիաների, Կամբոջայի դատարանների արտառոց պալատների, Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի գործունեությունը, ինչպես նաև ունիվերսալ իրավասություն ունեցող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը: Միջազգային քրեական դատարանը և հիբրիդաիյն դատարանները/տրիբունալները անցումային արդարադատության քրեական հետապնդության միջոցառումների առանցքն են:
Միջազգային քրեական դատարան
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականին Հռոմի ստատունի հիման վրա: ՄՔԴ-ն բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությանը վերջ տվող առաջին միջազգային քրեական դատարանն է: Այն հիմնադրվել է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կազմակերպիչների քրեական հետապնդության համար այն դեպքերում, երբ պետությունները հնարավորություն չունեն կամ չեն ցանկանում այդ ամենը իրագործել:
Հիբրիդային դատարաններ
Հիբրիդային դատարանները և տրիբունալները դարձել են մարդու իրավունքների խախտման ոլորտում հետաքննության և դատական հետապնդության համար հիմնադրված «երրորդ սերնդի» դատարաններ: Դրանք հաջորդել են «առաջին սերնդի» Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությանը, «երկրորդ սերնդի» Միջազգային քրեական դատարանին, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալին և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի: Այս դատարանները կազմված են ինչպես «տեղական»՝ տվյալ երկրի դատավորներից, այդպես էլ արտասահմանյան: Նման դատարանների նպատակն է իրագործել արդարադատությունը, որի իրականացմանը պատրաստ չի տվյալ երկրիր դատական համակարգը քաղաքական կամքի կամ ներուժի բացակայության պատճառով: Բացի այդ, հիբրիդային դատարանների նպատակներից է միջազգային իրավական փորձի և հմտությունների փոխանցման միջոցով ամրապնդել մարդու իրավունքների խախտման դատական հետապնդության տվյալ պետության ներքին հնարավորությունները: Նման հիբրիդային դատարանների օրինակ են Սիերա Լեոնեյի հատուկ դատարանը և Կամբոջայի դատարանների արտառոց պալատները:
Փոխհատուցումներ
Փոխհատուցումները ուղղված են մարդու իրավունքների խախտման զոհերի տանջանքների հատուցմանը: Փոխհատուցումները նպատակաուղղված են օգնել խախտումների զոհերին հաղթահարել չարաշահումների հետևանքները և ապահովել վերականգնումը: Դրանք կարող են ընդգրկել ֆինանսական վճարումներ, սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ բժշկական կամ կրթական ծառայություններ, ինչպես նաև սիմվոլիկ փոխհատուցումներ, օրինակ, հրապարակային ներողություն խնդրելու տեսքով: Փոխհատուցման օրինակներից մեկն է բնիկ հնդկացիներին Կանադայի կառավարության հրապարակայնորեն ներողություն խնդրելը՝ 1883-1998 թվականներին երեխաներին ընտանիքներից ստիպողաբար անջատելու և եկեղեցուն կից հնդկացիական դպրոցներում տեղավորելու համար: Երկրի կառավարություն նաև $350 միլիոն ԱՄՆ դոլար կարողությամբ հիմնադրամ է ստեղծել՝ նման պրակտիկայից տուժածներին աջակցելու համար:
Ճշմարտության բացահայտում
Ճշմարտության բացահայտումը ընդգրկում է սուբյեկտների կողմից տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու և տուժածներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունները:
Ռազմավարություն
Անցումային արդարադատությունն արդյունավետ լինելու համար անցումային արդարադատության միջոցները պետք է լինեն ամբողջական մոտեցման մաս: Գոյություն ունի անցումային արդարադատության հինգ խոշոր ռազմավարություն կամ ձևաչափ.
- Քրեական հետապնդում
- Ճշմարտության հաստատման հանձնաժողով
- Փոխհատուցման ծրագրեր
- Անվտանգության համակարգի բարեփոխումներ
- Հուշարձանացում: